Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

 Բիլ Գեյթսը հայտնել է համավարակից հետո մարդկության համար երկու սպառնալիքները

 Բիլ Գեյթսը հայտնել է համավարակից հետո մարդկության համար երկու 
սպառնալիքները

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Microsoft-ի հիմնադիր, բազմամիլիարդատեր եւ մարդասեր Բիլ Գեյթսը Veritasium YouTube-ալիքին տված հարցազրույցում հայտարարել Է, որ կորոնավիրուսի համավարակից հետո մարդկության համար երկու սպառնալիքները կլիմայի փոփոխությունն ու կենսաահաբեկչությունն են, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դրանցից մեկը կլիմայի փոփոխությունն Է»,-ասել Է Գեյթսը՝ պատասխանելով վտանգների մասին հարցին, որոնց աշխարհը պատրաստ չԷ: Նրա կարծիքով, յուրաքանչյուր տարի այդ գործոնի պատճառով մահացության մակարդակը լինելու Է «նույնիսկ ավելի բարձր», քան ընթացիկ համավարակի ժամանակ: Երկրորդ սպառնալիքը կենսաահաբեկչությունն Է, կարծում Է բազմամիլիարդատերը:

«ՈրեւԷ մեկը, ով ցանկանում Է վնաս հասցնել, կարող Է վիրուս ստեղծել, իսկ դա նշանակում Է, որ դրա հետ բախվելու հավանականությունն ավելի մեծ Է բնական համաճարակների համեմատությամբ»,-հավելել Է Գեյթսը:

Ավելի վաղ Microsoft-ի հիմնադիրը գերմանական SՖddeutsche Zeitung հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել Է, որ աշխարհը պատրաստ չԷ հաջորդ համավարակին, որը կարող Է տասն անգամ ավելի վատը լինել COVID-19-ի համավարակից: «Ես հուսով եմ, որ երկու տարի անց իրադրությունն այլ կլինի: Պատվաստանյութեր, թեստեր, դեղամիջոցներ, համաճարակաբանություն, մոնիթորինգ. անելու շատ բան կա»,-ասել Է նա: Գեյթսի կարծիքով, կորոնավիրուսը դարձել Է առօրյայի մի մասն այն նույն չափով, ինչը եւ երկրաշարժերը, տոռնադոն կամ կլիմայի փոփոխությունը, միեւնույն ժամանակ սպառնալիքի նման տեսակին պատասխանը պետք Է գլոբալ լինի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]