Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ներքին գործերի նախարարության ձևավորումը մեր օրակարգում է. Փաշինյանը` ոստիկանության ոլորտի բարեփոխումների մասին

Ներքին գործերի նախարարության ձևավորումը մեր օրակարգում է. Փաշինյանը` 
ոստիկանության ոլորտի բարեփոխումների մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներքին գործերի նախարարության և Պարեկային ոստիկանության ծառայության ձևավորման հարցը Կառավարության օրակարգւմ է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է Ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ:

«Մենք բազմիցս խոսել ենք, որ դատաիրավական համակարգի բարեփոխումները մեր այս տարվա կարևորագույն անելիքներից են: Այդ համատեքստում Ոստիկանության ոլորտի բարեփոխումները նույնպես չափազանց կարևոր են: Առաջիկայում մեր օրակարգում է Ներքին գործերի նախարարության ձևավորման գործընթացը: Զուգահեռ այս տարի պետք է մեկնարկենք նաև Պարեկային ոստիկանության հիմնադրումը ՀՀ-ում: Գործընթացն արդեն սկսված է, և մենք այսօր պետք է քննարկենք նաև այս համատեքստում, թե ինչ հրատապ անելիքներ կան, որպեսզի ավելի չհետաձգվի այդ ծրագիրը, որը պատերազմի պատճառով մի փոքր հետաձգվել է»,- նշել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ պետք է կարողանալ 2021 թվականին իրագործել այդ նախագիծը, ինչպես պլանավորվել էր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]