Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է իտալական մեկ այլ ակումբ

Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է իտալական մեկ այլ ակումբ

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է իտալական մեկ այլ ակումբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Calciomercatoweb-ը: Մխիթարյանով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուս»-ը: Թուրինյան ակումբում սպասում են, թե արդյոք հայ կիսապաշտպանը կերկարաձգի պայմանագիրը «Ռոմա»-ի հետ, թե` ոչ:

Մխիթարյանը մոտ է «Ռոմա»-ի հետ պայմանագիրը երկարացնելուն: Եթե մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը հայ կիսապաշտպանը չկնքի նոր պայմանագիրը` կստանա ազատ գործակալի կարգավիճակ:

Իտալիայի ֆուտբոլի առաջնության` Սերիա Ա-ի ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 20 խաղի` խփել է 9 գնդակ և կատարել է 8 գոլային փոխանցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]