1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վրաստանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է գրեթե 3 հազար 300-ի

Վրաստանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է գրեթե 3 հազար 300-ի

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է 204-ով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, մահացել է ևս 15 մարդ:

Համավարակի սկզբից ի վեր Վրաստանում գրանցվել է վարակման 262 հազար 228 դեպք: Միևնույն ժամանակ, անցած 24 ժամվա ընթացքում 736 մարդ է դուրս գրվել կլինիկաներից, իսկ համավարակի սկզբից մինչև այժմ բուժվել է 254 հազար 350 հիվանդ:

Ընդհանուր առմամբ, մահերի թիվը հասել է 3 հազար 298-ի:

Հայաստանում փետրվարի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 89 նոր դեպք, առողջացել է 156 քաղաքացի, մահացել՝ 6-ը: Երկրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 168 հազար 177 դեպք, որոնցից 159 հազար 876-ն` առողջացած, 3 հազար 123-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4395 պացիենտ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]