Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ոչ պարենային ապրանքները մեկ ամսում թանկացել են 1.7%-ով, ծառայությունները՝ 0.3%-ով

Ոչ պարենային ապրանքները մեկ ամսում թանկացել են 1.7%-ով, ծառայությունները՝ 
0.3%-ով

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ոչ պարենային ապրանքների շուկայում 2021-ի հունվարին 2020-ի հունվարի համեմատ գրանցվել է 5.5%, իսկ 2020-ի դեկտեմբերի համեմատ՝ 1.7% գնաճ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից, այս հունվարին նախորդ ամսվա համեմատ հանրապետությունում գրանցվել է բնակարանի նորոգման և սպասարկման նյութերի՝ 0.2%, կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.3%, գորգերի և հատակի ծածկերի՝ 0.5%, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու, տարբեր տեսակի կոշկեղենի՝ 0.6%, հագուստի, վառելանյութերի և քսանյութերի՝ 0.7% գնաճ։

2021-ի հունվարին անցյալ տարվա դեկտեմբերի համեմատ արձաբագրվել է կահույքի և կահավորանքի՝ 0.9%, կենցաղային փոքր էլեկտրական սարքերի, մաքրող, լվացող միջոցների՝ 2.6%, խոշոր կենցաղային սարքերի, ոսկերչական զարդերի՝ 2.9%, դեղագործական ապրանքների 4.6% գնաճ: Գրասենյակային պարագաների գները նշված ժամանակահատվածում մնացել են անփոփոխ, իսկ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 3.1% և 3.8%-ով։

Մատուցված  ծառայությունների  ոլորտում 2021-ի հունվարին 2020-ի հունվարի համեմատ արձանագրվել է սակագների 1.4%, իսկ 2020-ի դեկտեմբերի համեմատ՝ 0.3% հավելաճ:

Մատուցված ծառայություններից այս տարվա հունվարին անցյալ տարվա դեկտեմբերի համեմատ համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է փոստային ծառայությունների ոլորտում (13.1%), ինչը պայմանավորվել է ծանրոցների առաքման ծառայությունների սակագների 16.3% հավելաճով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]