Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը մատուցել է առաջնորդական առաջին պատարագը

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը մատուցել է առաջնորդական առաջին պատարագը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը մատուցել է առաջնորդական առաջին պատարագն Արցախում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-իր էջի գրառմամբ տեղեկացրել է Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Ստեփանակերտի Աստվածամոր ՍԲ հովանի մայր տաճարում Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը մատուցել է առաջնորդական առաջին պատարագը, որին մասնակցել են ԱՀ իշխանությունները՝ Նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ:

Հոր, որդու և սուրբ հոգու անվամբ մատուցված պատարագին մասնակցել է նաև Սուրբ Ծննդյան տոնի և Ջրօրհնեքի արարողության խաչքավոր, ԱՀ Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը:

Տոնական սուրբ և անմահ պատարագը հանդիսապետում էր հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ, Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ով 30 տարուց ավելի առաջնորդել է Արցախի հոգևոր թեմը»,- ասվում է գրառման մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]