Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բավրա-Նինոծմինդա անցակետը վերսկսել է աշխատանքը

Բավրա-Նինոծմինդա անցակետը վերսկսել է աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-վրացական սահմանի Բավրա-Նինոծմինդա անցակետը փետրվարի 7-ի ժամը 10։00-ից վերսկսել է իր աշխատանքը, և սահմանը հատելու թույլտվություն ունեցող անձինք, Սադախլոյի անցակետից զատ, այսուհետև կարող են օգտվել նաև Բավրա-Նինոծմինդա անցակետից։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Վրաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջի գրառումից։

«Անցակետը կգործի ժամը 10։00-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում։

Նշենք, որ անցակետով բեռնատարների երթևեկն շարունակվում է իրականացվել շուրջօրյա ռեժիմով։

Միաժամանակ տեղեկացնենք, որ ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան հնարավոր է միայն վակցինացիայից հետո (երկու դեղաչափ), իսկ Վրաստանի քաղաքացիները Հայաստան կարող են մուտք գործել միայն Վրաստանի պատկան մարմինների կողմից տրված ելքի հատուկ թույլտվության պարագայում»,- նաև նշված է գրառման մեջ։

‼️Հայտարարություն‼️ Տեղեկացնում ենք, որ հայ-վրացական սահմանի Բավրա-Նինոծմինդա անցակետն այսօր ժամը 10։00-ից վերսկսել է...

Опубликовано Վրաստանում Հայաստանի դեսպանություն - Embassy of Armenia to Georgia Воскресенье, 7 февраля 2021 г.

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]