1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Խնդիրներ տեսնելիս լծվում եմ դրանք եռանդով լուծելուն. Շիրակի նորանշանակ մարզպետ

Խնդիրներ տեսնելիս լծվում եմ դրանք եռանդով լուծելուն. Շիրակի նորանշանակ մարզպետ

ԳՅՈՒՄՐԻ, 7  ՓԵՏՐՎԱՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի նորանշանակ մարզպետին մարզի խնդիրները չեն ընկճում: Հունվարի 21-ից Շիրակի մարզի ղեկավարումը ստանձնած Հովհաննես Հարությունյանը  «Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ նշեց՝ մարզում առկա խնդիրներից չի հուսահատվում: «Իմ էությամբ այնպիսին եմ, որ եթե տեսնում եմ խնդիրներ, ավելի եմ լծվում ուժով ու եռանդով՝ այդ խնդիրները լուծելու համար»,- նշեց Հովհաննես Հարությունյանը։

Նա տեղեկացրեց, որ իրեն այդ հարցում կօգնի իր աշխատակազմն ու թիմը, որն արդեն գրեթե ձևավորված է: Հայտնի են հայեցողական պաշտոններ  զբաղեցնող անձիք: «Այս պահի դրությամբ թափուր մնում է մեկ խորհրդականի պաշտոն, բայց առաջիկայում լրացվելու է»,- նշեց մարզպետը:

Փետրվարի 8-ին  մարզպետը  աշխատակազմին կներկայացնի նաև նորանշանակ փոխմարզպետին: «Երկուշաբթի փոխմարզպետին կներկայացնեմ աշխատակազմին, և համատեղ աշխատանքով կլծվենք գործի, որպեսզի ժամ առաջ կարողանանք ինչ-որ հարցեր կարգավորել»,- ասաց մարզպետը: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ փետրվարի 4-ին Շիրակի փոխմարզպետ է նշանակվել Դավիթ Սեխլեյանը։ Շիրակի մարզի Փանիկ համայնքում ծնված Սեխլեյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, Փանիկ համայնքի բնակիչ է, աշխատել է բանկային համակարգում, այժմ Փանիկում հիմնել է ֆերմերային տնտեսություն ու վերջին 5-6 տարիներին զբաղվում է հենց դրանով։ Փոխմարզպետն ամուսնացած է, ունի 3  երեխա:

Նախորդ մարզպետի՝ Տիգրան Պետրոսյանի օրոք նշանակված մարզպետի մյուս տեղակալը՝ գնդապետ  Պողոս Աբրահամյանը,  ով կանոնակարգում է աշխարհազորի գործառույթները, կշարունակի պաշտոնավարել: 

Մարզային կառույցում այլ փոփոխությունների հարցով մարզպետը վստահեցրեց՝ եթե լինեն, կլինեն հիմնավորված. կարևոր մոտիվացիան երկրի զարգացումն է.  «Եթե այդ մոտիվացիան չի լինելու, ուրեմն մեր թիմում նման մարդու լինելը կդրվի հարցականի տակ»:

Արմենուհի Մխոյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]