Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իսրայելը մարտին կսկսի բացել սահմանները

Իսրայելը մարտին կսկսի բացել սահմանները

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելը միջազգային տուրիզմը կվերսկսի 2021 թվականի մարտից. տեղի բնակիչները, որոնք անցել Է պատվաստման երկու փուլերը եւ ստացել «կանաչ անձնագիր», կկարողանան ճամփորդել առանց թռիչքից առաջ եւ վայրԷջքից հետո կարանտին անցնելու եւ ՊՇՌ թեստ հանձնելու անհրաժեշտության: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է երկրի զբոսաշրջության նախարարության մամուլի ծառայությունը: Արդեն համաձայնագիր Է կնքվել Կիպրոսի հետ եւ սպասվում Է, որ փետրվարի 8-ին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը կժամանի Իսրայել՝ քննարկելու այն պայմանները, որոնց համաձայն կսկսվի այս պետության հետ տուրիստական փոխանակումը:

մանօրինակ բանակցություններ են ներկայում վարվում Սերբիայի, Սեյշելյան կղզիների, Ռումինիայի եւ Վրաստանի հետ: «Իսրայելը բացարձակ առաջատարն Է բնակչության պատվաստման տեմպերով: Փետրվարի 4-ի տվյալներով՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինն ստացել Է երկրի բոլոր քաղաքացիների մոտավորապես 37 տոկոսը, երկրորդ չափաբաժինը՝ մոտավորապես 21 տոկոսը,-ասում Է Վլադիմիր Շկլյարը՝ Իսրայելի զբոսաշրջության նախարարության ՌԴ-ի եւ ԱՊՀ-ի դեպարտամենտի տնօրենը:-Մենք լավատեսությամբ ենք նայում ապագային եւ սահմանների ամբողջական բացմանն սպասում ենք 2021 թվականի կեսերին:

Ներկայում ուղեւորների ավիահաղորդակցությունն Իսրայելի եւ մյուս երկրների միջեւ դադարեցված Է: Բացառություն են կազմում հումանիտար հատուկ չվերթերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]