Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ֆիզիկայի 51-րդ միջազգային օլիմպիադան այս տարի կանցկացվի Վիլնյուսում

ֆիզիկայի 51-րդ միջազգային օլիմպիադան այս տարի կանցկացվի Վիլնյուսում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի Հանրապետության մայրաքաղաք Վիլնյուսում 2021 թվականի հուլիսի 17-ից 25-ը կայանալու է ֆիզիկայի 51-րդ միջազգային օլիմպիադան: Օլիմպիադային հրավիրված է նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: 

Միջոցառման նպատակն է ստուգել «Ֆիզիկա» առարկայի վերաբերյալ միջնակարգ դպրոցի աշակերտների տեսական գիտելիքները և փորձարկումների անցկացման հմտությունները: Ազգային թիմը պետք է բաղկացած լինի 5 աշակերտից և թիմի 2 ղեկավարից: Թույլատրվում է տանել նաև դիտորդներ և այցելուներ:

Օլիմպիադան ամենամյա է և յուրաքանչյուր տարի անցկացվում է այլ երկրում:

Բացի պաշտոնական ծրագրից՝ մասնակիցներին առաջարկվելու է նաև սոցիալական ծրագիր, որը ներառում է մշակութային, կրթական և մարզական միջոցառումներ: Մասնակիցների կեցության ծախսը հոգում է կազմակերպող կողմը:

Օլիմպիադայի կազմակերպիչներն են Լիտվայի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունը, Ոչ ֆորմալ երիտասարդական կրթության լիտվական կենտրոնը և Վիլնյուսի համալսարանը:

Օլիմպիադան նախատեսված է անցկացնել Վիլնյուսում, բայց COVID-19 համավարակով պայմանավորված իրավիճակի փոփոխման դեպքում այն կարող է անցկացվել առցանց: Այդ մասին միջոցառման կազմակերպիչները կտեղեկացնեն կանխավ:

 Գրանցման և հավելյալ տեղեկության համար պետք է այցելել www.ipho2021.lt կայքէջ կամ գրել [email protected] էլ. փոստին:

         


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]