1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բանկի կողմից վարկավորման գործառույթների կարգավորումները խախտելու համար կսահմանվի ավելի բարձր տուգանք

Բանկի կողմից վարկավորման գործառույթների կարգավորումները խախտելու համար 
կսահմանվի ավելի բարձր տուգանք

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «Իմ քայլի» պատգամավորների հեղինակած օրենքի նախագծին, որով սպառողների վարկավորման կամ ավանդների ներգրավման գործառույթի իրականացման համար նախատեսված կարգավորումները խախտելու համար բանկերի նկատմամբ կսահմանվեն տուգանքի ավելի բարձր չափեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաբկեն Թունյանի և Արտակ Մանուկյանի՝ «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը հանձնաժողովի նիստում ներկայացրեց համահեղինակ Արտակ Մանուկյանը:

Այժմ գործող օրենքներով սպառողներին վարկավորման կամ ավանդների ներգրավման գործառույթի իրականացման համար նախատեսված կարգավորումները խախտելու համար սահմանված են տուգանքի հետևյալ չափերը` առաջին անգամ խախտման համար` 100 հազար, երկրորդ անգամ` 200 հազար, իսկ երեք եւ ավելի խախտման համար` 500 հազար ՀՀ դրամ: Տուգանքը գանձվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

Պատգամավորներն առաջարկում են սահմանել ավելի բարձր տուգանքներ: Նրանք առաջարկում են սահմանել, որ բանկի կողմից օրենքի կամ դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները 365 օրվա ընթացքում մեկ անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք` մինչև 500 հազար դրամ, բայց ոչ պակաս, քան 300 հազար դրամ: Իսկ 365 օրվա ընթացքում երկու անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք` 1 մլն դրամ, բայց ոչ պակաս, քան 500 հազար դրամը, երեք և ավելի անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք` մինչև 2 մլն, բայց ոչ պակաս, քան 1 մլն դրամը:

«ԿԲ-ն այս գործիքակազմը որպես վերջին աստիճանի գործիք է կիրառում»,- ասաց Մանուկյանն ու հավելեց, որ նախագծի նպատակն է սպառողների իրավունքների պաշտպանության ավելի բարձր մակարդակ ապահովելը՝ շեղումների համար ավելի մեծ չափով պատժելով:

ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն ասաց, որ իրենք պաշտպանում են օրենսդրական այս նախաձեռնությունը: Հանձնաժողովի նիստում երկար քննարկումներից հետո նախագծերի փաթեթը ստացավ դրական եզրակացություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]