Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Թվային համաժողով, ԵԱՏՄ նիստ. երկկողմ հանդիպմամբ մեկնարկել է ՀՀ վարչապետի այցը Ղազախստան

Թվային համաժողով, ԵԱՏՄ նիստ. երկկողմ հանդիպմամբ մեկնարկել է ՀՀ վարչապետի այցը Ղազախստան

ԱԼՄԱԹԻ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցը Ղազախստան փետրվարի 5֊ին մեկնարկել է երկկողմ հանդիպմամբ։ Ինչպես Ալմաթի քաղաքից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վաղ առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ղրղզստանի վարչապետ Ուլուկբեկ Մարիպովի հետ։
Զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը եւ վերահաստատել երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով փոխհարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը:
Երկկողմ հանդիպմանը հաջորդում է «Almaty Digital Forum 2021» համաժողովը, որին նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը։ Թվային համաժողովի «Թվային վերբեռնում. թռիչք դեպի նոր իրականություն» լիագումար նստաշրջանին մասնակցում են Եվրասիական տնտեսական միության և ԵԱՏՄ-ին առընթեր դիտորդ պետությունների կառավարությունների ղեկավարները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։

Համաժողովից հետո, ի պատիվ պատվիրակությունների ղեկավարների, նախատեսված է պաշտոնական ճաշ Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինի անունից: Համատեղ լուսանկարվելու պաշտոնական արարողությունից հետո ԵԱՏՄ երկրների պատվիրակությունների ղեկավարների մասնակցությամբ կանցկացվի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: Սզբում նեղ, այնուհետև ընդլայնված կազմով մասնակիցները կքննարկեն անդամ երկրների մակրոտնտեսական իրավիճակը։ Կներկայացվեն միության երկրների տնտեսական կայուն զարգացմանն ուղղված առաջարկներ։

2021 թվականի հունվարի 1-ից Ղազախստանի Հանրապետությունը ստանձնել է նախագահությունը Եվրասիական տնտեսական միության մարմիններում։ Ղազախստանի Հանրապետության նախագահ, Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը տարեսկզբի իր ուղերձում նշել էր, որ Ղազախստանի նախագահության տարում առաջարկում են առանձնահատուկ ուշադրություն հատկացնել մի շարք հարցերի։ Հարկավոր է նոր ազդակ հաղորդել արդյունաբերական համագործակցությանը, անվերապահ առաջնահերթություն է անդամ երկրների միջև առևտրում պահպանվող արգելքների վերացումը, կարևոր է բազմակողմանիորեն և լիարժեք կերպով ներգրավել անդրսահմանային տրանսպորտային ուղիների և լոգիստիկ հանգույցների ներուժը, համապարփակ թվայնացումը պետք է դառնա ԵԱՏՄ երկրների տնտեսությունների զարգացման շարժիչ ուժը և այլն:

Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է՝ օժտված միջազգային իրավասուբյեկտությամբ և հիմնադրված Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով, որը ստորագրվել է 2014թ. մայիսի 29-ին Աստանայում: 2013թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միություն մտնելու, այդ նպատակներով անհրաժեշտ գործնական քայլեր ձեռնարկելու, իսկ այնուհետև՝ Եվրասիական տնտեսական միության կազմավորմանը մասնակցելու Հայաստանի Հանրապետության որոշման մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]