Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բելգիայի դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել իրանցի դիվանագետին

Բելգիայի դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել իրանցի 
դիվանագետին

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի դատարանը իրանցի դիվանագետ Ասադուլա Ասադիին 20 տարվա ազատազրկման է դատապարտել 2018 թվականին Ֆրանսիայում իրանցի ընդդիմադիրների հանդիպման ժամանակ ահաբեկչություն ծրագրելու գործով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով բելգիական լրատվամիջոցներին, Ասադիի հետ միասին մեղավոր են ճանաչվել ևս երեք հոգի։

Գործով դատապարտյալներին մեղադրել են «Իրանի ժողովրդի մոջահեդներ» կազմակերպության առաջնորդների դեմ ահաբեկչություն ծրագրելու մեջ, որը հանդես է գալիս Թեհրանի իշխանությունների դեմ: Ասադին ձերբակալվել է Գերմանիայում և արտահանձնվել Բելգիա:

Իրանցի դիվանագետը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքները և ներկա չի եղել դատական նիստերին։ Ասադին իր խոսքերը փոխանցել է փաստաբանի միջոցով ՝ նշելով, որ ունի դիվանագիտական անձեռնմխելիություն։

Սա առաջին դեպքն է, երբ իրանցի դիվանագետին դատում են Եվրամիության երկրում ։ Ֆրանսիան պնդում է, որ Ասադին իրանական հետախուզության աշխատակից է ։ Իրանն իր հերթին հերքում է Ասադիի հասցեին մեղադրանքները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]