1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ ԲՏԱ նախարարության ծրագրավորման հերթական դասընթացի մասնակիցները հավաստագրեր են ստացել

ՀՀ ԲՏԱ նախարարության ծրագրավորման հերթական դասընթացի մասնակիցները 
հավաստագրեր են ստացել

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում BDG ընկերության կողմից անցկացվող «Java/Spring fr.» ծրագրավորման դասընթացների 30 մասնակիցների փետրվարի 4-ին հանձնվել են ավարտական և մասնակցության հավաստագրեր: Նրանցից մի քանիսն արդեն հնարավորություն են ստացել աշխատել կամ փորձաշրջան անցնել այլ ընկերություններում: Առցանց դասընթացներին մասնակցել են 46 դիմորդ երեք խմբերում՝ մեկ սկսնակ և երկու միջին մակարդակներում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանը ողջունել է դասընթացի մասնակիցներին, շնորհավորել նրանց ավարտելու և տեխնոլոգիական ոլորտ մուտք գործելու կապակցությամբ: Վիկտորիա Պողոսյանի խոսքով՝ լավ մասնագետների առկայությունը հնարավորություն կտա ոլորտը զարգացնել և այն որակապես նոր մակարդակի հասցնել Հայաստանում: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել BDG ընկերության աշխատակազմին դասընթացը լավագույնս անցկացնելու և հետագայում մասնակիցներին աշխատանքի անցնելու ուղղությամբ աջակցելու համար:

Դասընթացի մասնակից Հրաչյա Խաչատրյանը արդեն մոտ մեկ ամիս է անցել է աշխատանքի: Ըստ նրա՝ ուսումնական գործընթացի ժամանակ ձեռք բերած գիտելիքները հնարավորություն են տվել գտնել աշխատանք հենց տեխնոլոգիական ոլորտում:

«BDG ընկերությունը համաֆինանսավորմամբ իրականացրել է «Java/Spring fr.» ծրագրավորման դասընթացներ՝ նախատեսված սկսնակ (160 մասնակից) և միջին (50 մասնակից) մակարդակների համար:

Ծրագրի սկսնակ մակարդակի մասնակիցները մանրամասն ծանոթացել են համակարգչային գիտությունների հիմունքներին, Java ծրագրավորման լեզվին, OOP-ին, Java Generics-ին, կոնվենցիաների և փաթեթների անվանմանը, ստատիկ և վերջնական բանալի բառերին, Java Collection Framework-ին և ալգորիթմներին, Lambda արտահայտություններին։

Ծրագրի միջին մակարդակի մասնակիցները մանրամասն ծանոթացել են Java-ի խորքային հնարավորություններին, թեմաներին ու գործընթացներին (Threads and Processes) Java-ում, շաբլոններին և դրանց հետ աշխատանքին, տվյալների բազաներին, SQL-ին, Maven գործիքին և JDBC դրայվերին, Spring Framework-ին ամբողջությամբ։

Դասընթացի ավարտին անցկացվել է առցանց քննություն/թեստ, որի արդյունքում ստուգվել են ուսանողների կողմից ձեռք բերված ինչպես տեսական գիտելիքները, այնպես էլ գործնական հմտությունները»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]