Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մեկնարկել է կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագիր

Մեկնարկել է կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում  պետական ծրագրով հնարավորություն է ընձեռված  առողջապահական համակարգի  բոլոր օղակներում՝   ուռուցքաբանական  բուժհետազոտություններն ու   վիրահատություն  անցնել անվճար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին  փետրվարի 4-ի մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը:

«Ուռուցքաբանական  հետազոտություններն անվճար անցնելու  հնարավորություն է ընձեռված առաջնային օղակում՝ ամբուլատորիայում և պոլիկլինիկայում: Չարորակ ուռուցքի  հաստատումից հետո, անվճար  վիրահատությունն  իրականացվում է ստացիոնար բաժանմունքում՝ մասնավորապես ուռուցքաբանության ազգային կենտրոնում կամ այն բուժհաստատություններում, որտեղ գործում է պետական պատվեր:  Ամբողջությամբ անվճար է ճառագայթային բուժումը:  Քիմիաթերապիայի պարագայում՝   պետպատվեր ունեցող բուժհաստատություններում ծառայությունն  ամբողջությամբ անվճար է, իսկ դեղորայքը, եթե տվյալ բուժկենտրոնում առկա է, ապա համավճարի սկզբունքով է: 

 Վիրահատություններն ուռուցքաբանության ազգային կենտրոնում   ամբողջությամբ անվճար են կատարվում, եթե  հիվանդի մոտ արդեն իսկ ախտորոշվել ու  հաստատվել է չարորակ ուռուցք»,- մանրամասնեց Մանուկյանը՝ տեղեկացնելով նաև, որ  այս տարվա հունվարից մեկնարկել է  կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման սքրինինգային ծրագիր:

«Պիլոտային այս ծրագիրը, որն իրականացվելու է Հայաստանի 3 մարզերում, մեկնարկել է  Վանաձոր քաղաքից: Առայսօր այդ հետազոտությունն  անցել է 307 կին: Հստակ կարող ենք ասել,  որ այդ ծրագրի իրականացումը  բերելու է քաղցկեղի  վաղ հայտնաբերելիության ու բազմաթիվ կյանքեր  փրկելուն»,- ասաց  ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենը :

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]