1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Զապել» կին գրողների միջազգային ֆորումը կնպաստի հայ և օտարազգի  ստեղծագործողների հանրահռչակմանը

«Զապել» կին գրողների միջազգային ֆորումը կնպաստի հայ և օտարազգի 
 ստեղծագործողների հանրահռչակմանը

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում և աշխարհում կին գրողների դերն ու նշանակությունը բարձրացնելու, կին ստեղծագործողներին և նրանց գործերը  հանրության լայն շրջանակին ներկայացնելու նպատակով օնլայն հարթակում կանցկացվի «Զապել» կին գրողների միջազգային ֆորումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախաձեռնությունն իրականացնում են Newmag հրատարակչությունը և «ԱՐԻ» գրականության հիմնադրամը:

«Ֆորումի նպատակը կին գրողներին ուշադրության կենտրոն բերելն է, հայ կին գրողներին ավելի տեսանելի դարձնելը, արտասահմանցի կին գրողներին Հայաստանի ընթերցողներին ներկայացնելն ու հայ, օտարազգի կին գրողների միջև երկխոսություն ստեղծելը»,- փետրվարի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «ԱՐԻ» գրականության հիմնադրամի գործադիր տնօրեն Արևիկ Աշխարոյանը:

Նրա խոսքով՝ նախատեսում են ֆորումը վերածել փառատոնի, որի շրջանակում Հայաստանը կհյուրընկալի կին գրողների ամբողջ աշխարհից:

Անդրադառնալով «Զապել» անվանը՝ Աշխարոյանն ընդգծեց, որ ֆորումը կրում է պոլսահայ նշանավոր գրող, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, գրականագետ ու ազգային-հասարակական գործիչ Զապել Եսայանի անունը: «Վերջին տարիներին նրա մասին շատ է խոսվում, վերահրատարակվում են Եսայանի գրքերը: Նա, ապրելով Օսմանյան կայսրությունում, զբաղվել է հասարակական գործունեությամբ, բարձրաձայնել է կանանց իրավունքների մասին, իսկ Հայոց ցեղասպանությունից հետո օգնել է որբերին, փրկել նրանց: Եսայանը գրել է իր տեսածն ու լսածը՝ թողնելով կարևոր ժառանգություն: Ֆորումը նրա անունով կոչելով՝ ցանկացանք հարգանքի տուրք մատուցել Զապել Եսայանի հիշատակին»,-նշեց «ԱՐԻ» գրականության հիմնադրամի գործադիր տնօրենը:

«Newmag» հրատարակչության գրական ծրագրերի ղեկավար Գոհար Մանուկյանն էլ ներկայացրեց ֆորումի իրականացման ձևաչափը: Նա տեղեկացրեց, որ արդեն գործարկել են www.zabel.am երկլեզու՝ հայերեն և անգլերեն կայքը, որն ունի բազմաբնույթ էջեր: «Հետաքրքիր է «Միջոցառումներ» էջը, որտեղ կարող եք նախապես տեղեկանալ դասախոսությունների, քննարկումների մասին: Իմանալով օրն ու ժամը՝ «Հոդված» բաժնում կարող եք կարդալ քննարկումների մասին նյութերն ու դիտել տեսանյութերը: «Հեղինակներ» էջում ներկայացված են լինելու բոլոր գրողները, որոնք համագործակցելու են ֆորումի հետ: Կլինեն հայեր, օտարազգիներ, միջազգային ճանաչում ունեցող գրողներ: Ներկայացնելու ենք նրանց կենսագրությունը, ստեղծագործությունները, կհրապարակենք նաև անտիպ գործեր: «Լուրեր» բաժնում կներկայացնենք նոր գրողներին, գրական իրադարձություններն ու նորությունները»,- շեշտեց Գոհար Մանուկյանը:

Նա հայտնեց, որ արդեն իսկ հարցազրույցներ են անցկացրել գրողների հետ: Ֆորումի շրջանակում ամեն ամիս փորձելու են տարբեր երկրների գրողների ամիս հայտարարել. փետրվարը նվիրված կլինի հայ գրողներին:

«Փաստ է, որ բազմաթիվ գրողներ իրենց ստեղծագործությունները թողնում են թղթի վրա, տպագրելուց հետո դրանք ոչ բոլորին են հասու դառնում: Մեր հարթակը գրողներին թույլ կտա առավել լայն տարածել իրենց գործերը»,- եզրափակեց Մանուկյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]