Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ուկրաինայի հայ բժիշկների միավորումն անցկացնելու է հայրենակիցների արտագնա ընդունելություններ

Ուկրաինայի հայ բժիշկների միավորումն անցկացնելու է հայրենակիցների արտագնա 
ընդունելություններ

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի հայ բժիշկների միավորումը (ՈՒՀԲՄ) հայրենակիցների արտագնա ընդունելություններ կանցկացնի, որի ժամանակ փորձառու բժիշկները կտրամադրեն խորհրդատվություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես AnalitikaUA.net-ին հայտնել են ՈՒՀԲՄ-ից, առաջին ընդունելությունը տեղի կունենա Ուկրաինայի մայրաքաղաքում գտնվող հայկական տաճարի համալիրի տարածքում: Հինգ փորձառու բժիշկներ երկու ժամվա ընթացքում կօգնեն լուծել հրատապ առողջական խնդիրները, խորհրդատվություններ, պարզաբանումներ եւ խորհուրդներ ստանալ։

«Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միության հովանու ներքո գործող Ուկրաինայի հայ բժիշկների միավորման նպատակը Ուկրաինայում հայ բժիշկների համար մեկ տեղեկատվական տարածք ստեղծելն է, հայ բժիշկներին միավորելը, անընդհատ ու շարունակական մասնագիտական աճի կազմակերպումը եւ համայնքի անդամների բժշկական օգնությունը:

Հրապարակումը հիշեցնում է նաեւ, որ Ուկրաինայի հայերի միությունը պարբերաբար հանգիստ է կազմակերպում հայ երիտասարդների համար: Ամառային եւ ձմեռային ճամբարներն անցկացվում են երկրի գեղատեսիլ հանգստավայրերում: Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը հատուկ ուշադրություն է դարձնում հայրենակիցների առողջության բարելավմանն ուղղված նախագծերին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]