Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գեղանկարիչ Կարեն Օհանյանի «Սևան» շարքը կներկայացվի Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

Գեղանկարիչ Կարեն Օհանյանի «Սևան» շարքը կներկայացվի Գաֆէսճեան արվեստի 
կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կարեն Օհանյան. Սևան» ցուցադրությանը, որը բացվելու է փետրվարի 5-ին  Գաֆէսճեան արվեստի կենտրոնում, առաջին անգամ ներկայացվելու է արվեստագետի՝ վերջին տարիներին ստեղծած կաևոր շարքերից մեկը:

Կարեն Օհանյանն անկախության շրջանի, հատկապես 2000-ականների ժամանակակից հայ կերպարվեստի այն գեղանկարիչներից է, որի ամեն մի նոր աշխատանք կամ նկարաշար քաղաքական, սոցիալական կամ զուտ արվեստային հստակ ասելիք ունի թե՛ արդիականության, թե՛ հրատապության տեսանկյունից:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեք կտավից բաղկացած «Սևան» շարքը ևս նման հավակնություններ է ներկայացնում։ Որոշակի ոճային աղերսներով կապված լինելով արվեստագետի վերջին քսան տարվա ընթացքում ստեղծած աշխատանքների հետ՝ այս գործերից յուրաքանչյուրն առանձնանում է Օհանյանի նախորդ ստեղծագործությունից։

«Նկարիչն իր կտավներով այսօր վերաիմաստավորում է գեղանկարը՝ համապատասխան այն վեկտորին, որ հատկապես զարգանում է վերջին տարիներին, այդ թվում՝ ժամանակակից տեխնոլոգիաների ազդեցությամբ: Այդ առումով արվեստագետի կտավները կարևորվում են հայկական կերպարվեստի շրջանակներից դուրս ևս, այդ թվում՝ արևմտյան գեղանկարչական ավանդույթի տեղական մեկնաբանության տեսանկյունից: Չնայած իր խորագրին, այս շարքը այնքան մեզ բոլորիս հայտնի լեռնային գեղեցկուհու մասին չէ, որքան ժամանակակից գեղանկարչության, դրա ավանդույթների և արդի հարցերի»,- ասվում է կենտրոնի տարածած հաղորդագրության տեքստում:

«Կարեն Օհանյան. Սևան» ցուցադրությունը գործելու է Գաֆէսճեան արվեստի կենտրոնում 2021 թվականի փետրվարի 5-ից մայիսի 23-ը: Այն ոչ միայն այցելուին ներկայացնում է հայ ժամանակակից ամենաարտառոց արվեստագետներից մեկին, այլև հնարավորություն է տալիս մտորելու ժամանակակից գեղանկարի մասին մեր նոր իրականության համատեքստում: Արդի տագնապալի դինամիկայում այս ցուցադրությունը չշտապելու և արվեստի հետ դանդաղ շփման մի կղզի է Կարեն Օհանյանի կտավ-լանդշաֆտների հետ երկխոսության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]