Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

ԱԺ շենքի մոտ «Հայրենիքի փրկության շարժումը» բողոքի ակցիա է իրականացնում. Բաղրամյան պողոտան փակ է

ԱԺ շենքի մոտ «Հայրենիքի փրկության շարժումը» բողոքի ակցիա է իրականացնում. 
Բաղրամյան պողոտան փակ է

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայրենիքի փրկության շարժումը» փետրվարի 3-ին Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ակցիա է իրականացնում` խորհրդարանի օրակարգում ընդգրկված մի շարք օրինագծերի դեմ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանի խոսքով`  երկրի առաջ ծառացած են շատ ավելի օրհասական խնդիրներ, սակայն Ազգային ժողովը որոշել է արտահերթ նիստով քննարկել «կալանքի» դատարաններ ստեղծելու մասին օրինագիծը: Բողոքի ակցիայի մասնակիցները նաև պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Այնուհետև ցուցարարները փակեցին Բաղրամյան պողոտան: Ներկայումս իրավապահները միջոցներ են ձեռնարկում երթևեկությունը կարգավորելու ուղղությամբ:

«Արմենպրես»-ը փորձում է ոստիկանությունից ճշտել՝ կան արդյոք բերման ենթարկվածներ, քանի որ հասարակական կարգի վերականգնմանը, մարդկանց ազատ տեղաշարժի խոչընդոտները վերացնելուն ընդդիմացողները իրավապահների կողմից տեղափոխվում են կայանած ոստիկանական մեքենաներ:  

Ակցիայի մասնակիցները որոշեցին երթով շարժվել դեպի Հանրապետության հրապարակ: 

Խորհրդարանն արտահերթ նիստով քննարկում է մի շարք օրինագծեր, մասնավորապես՝ «ՀՀ Դատական օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» ու դրան հարակից օրինագծերի փաթեթը, որի համաձայն՝ պետք է ստեղծվեն հատուկ դատարաններ՝ նախադատական վարույթի վերահսկողության ու կոռուպցիոն հանցագործությունները քննելու համար։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am