Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1911 թ. փետրվարի 3-ին ծնվել է Գարեգին Սեւունցը՝ հայ արձակագիր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (մահ.՝ 1969 թ.):

-1933 թ. փետրվարի 3-ին մահացել է Հակովբոս Տաշյանը՝ հայ ձեռագրագետ, բանասեր, լեզվաբան, հայագետ (ծնվ.՝ 1866 թ.):

-1966 թ. փետրվարի 3-ին «Լունա-9» միջտիեզերական ավտոմատ կայանը առաջին անգամ վայրէջք կատարեց Լուսնի վրա:

-1998 թ. փետրվարի 3-ին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց:

-1468 թ. փետրվարի 3-ին մահացել է Յոհան Գուտենբերգը՝ գերմանացի դարբին եւ ոսկերիչ, տպագրության գյուտի հեղինակը (ծնվ.՝ մոտ 1398 թ.):

-1488 թ. փետրվարի 3-ին Բարդուղիմեոս Դիաշի նավերը հասան Աֆրիկայի ափերը` Բարեհուսո հրվանդանի մոտ:

-1509 թ. փետրվարի 3-ին Դիու քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտում Պորտուգալիան հաղթանակ տարավ մամլուքյան կայսրության նկատմամբ. Հնդկաստանը դարձավ Պորտուգալիայի գաղութ:

-1897 թ. փետրվարի 3-ին ծնվել է Անդրեյ Բաղդասարովը՝ հայ թերապեւտ, արյունաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԽՖՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (մահ.՝ 1961 թ.)։

 

Հետաքրքիր փաստեր

-Յուրաքանչյուր ութ ամերիկացուց մեկն անպայման աշխատել է «McDonalds» արագ սննդի սպասարկման կենտրոններում:

-Հանրահայտ «Apple» ընկերությունում, ընդհանուր առմամբ, ավելի շատ գումար կա, քան ԱՄՆ գանձապետարանում:

-Մեկ ամերիկացին նույնքան ռեսուրս է օգտագործում, որքան 32 քենիացին:

-Ամերիկյան քոլեջների որոշ մարզիկներ հայտնի են իբրեւ հանրաճանաչ աստղեր, սակայն նրանք ընդամենը քոլեջի ուսանողներ են:

-Չնայած այն հանգամանքին, որ ամերիկացիների մեծ մասն անգլերեն է խոսում, ԱՄՆ-ում դեռեւս պաշտոնական պետական լեզու գոյություն չունի:

-Յուրաքանչյուր 3-րդ ամերիկացին տառապում է ճարպակալմամբ:

-Ամերիկացիների 25 տոկոսը հավատում է ռեինկարնացիային:

-Դեռահասների շրջանում ծխելն ԱՄՆ օրենսդրությամբ պատժելի արարք չի համարվում, սակայն նրանց ծխախոտ վաճառողին պատիժ հասնում է:

-Բժիշկների սխալների հետեւանքով մահացություններն ԱՄՆ-ում մահվան պատճառների տասնյակում 6-րդ տեղում են:

-Վիրջինիա նահանգում ավելի շատ նախագահներ են ծնվել, քան ցանկացած պետությունում:

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]