Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը խոսել է ԼՂ գոտուց սիրիացի վարձկանների հեռանալու անհրաժեշտության մասին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը խոսել է ԼՂ գոտուց սիրիացի վարձկանների հեռանալու 
անհրաժեշտության մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիացի վարձկանները պետք է լքեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների սահմանների մոտ նրանց գործունեությունը ՀԱՊԿ համար ռիսկեր է պարունակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Մենք ունենք տեղեկատվություն ղարաբաղյան հակամարտության գոտում Սիրիայից վարձկանների ներկայության ու գործողությունների մասին: Ցանկացած սիրիացի վարձկան, զինյալ պետք է լքի այդ տարածքը, դադարեցնի իր գործունեությունը, քանի որ զինյալների խմբերի, ջոկատների, ապօրինի զինված միավորների ստեղծումն անմիջապես ՀԱՊԿ անդամ երկրների սահմանների մերձակայքում հստակ ռիսկեր են պարունակում մեր հավաքական անվտանգության համար»,- ասել է Զասը:

Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմի ընթացքում ադրբեջանաթուրքական կողմը ներգրավել էր նաև սիրիացի վարձկանների, որոնք ինքնաթիռներով, ընդ որում՝ քաղաքացիական օդանավերով, տեղափոխվում էին պատերազմական գոտի՝ հայերի դեմ կռվելու նպատակով: Արցախում սիրիացի վարձկանների գտնվելու մասին պատերազմի ընթացքում հայտարարել էին նաև այլ երկրների հատուկ ծառայությունները, մասնավորապես ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]