Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Սևան ազգային պարկ»-ի կարողությունների ընդլայնման նպատակով մրցույթ է հայտարարվել

«Սևան ազգային պարկ»-ի կարողությունների ընդլայնման նպատակով մրցույթ է 
հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցյալ տարի փաստաթղթերի ուսումնասիրման արդյունքում Շրջակա միջավայրի նախարարությունը դադարեցրել էր Սևանի ափամերձ ջրածածկ տարածքների մաքրման աշխատանքներով զբաղվող կապալառու ընկերության վճարումները և փաստաթղթերն ուղարկել դատախազություն։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, ընթացքի մեջ են աշխատանքները կառավարության համապատասխան որոշման նախագծի վրա, որով այդ գումարները կուղղվեն «Սևան» ազգային պարկի» սեփական կարողությունների զարգացմանը, որպեսզի ոչ թե երրորդ կողմի ներգրավմամբ իրականացվեն աշխատանքները, այլ «Սևան» ազգային պարկը» նախարարության վերահսկողության ներքո ձեռք բերի սեփական տեխնիկական միջոցներ, մոտ մեկ տասնյակ մշտական աշխատատեղ ապահովի և Սևանի մաքրման աշխատանքներն իրականացնի սեփական միջոցներով։

Նախատեսվում է ձեռք բերել տրակտորներ, բեռնատարներ, շղթայավոր սղոց, էքսկավատորային սարքեր։

Տեխնիկան ծառայելու է Սևանի ափամերձ ջրածածկ տարածքների մաքրման, ապօրինի շենք-շինությունների ու կառույցների ապամոնտաժման և շինաղբի տեղափոխման աշխատանքներին։

Արդեն այս գարնանը մեծ թափով կվերսկսվեն Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման ու ապամոնտաժման դադարեցված աշխատանքները։

Մրցույթի վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]