Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ 2021 թվականին կանցկացնեն շուրջ ութ խոշոր զորավարժություններ

ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ 2021 թվականին կանցկացնեն շուրջ ութ խոշոր 
զորավարժություններ

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պլանավորում Է 2021 թվականին անցկացնել շուրջ ութ խոշոր զորավարժություններ, դրանց մեծ մասը Տաջիկստանի տարածքում:

Փետրվարի 2-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես կարող եմ ասել սոսկ խոշորների մասին, մեզ մոտ այդպիսիք շուրջ ութն են»,- ասել Է Զասը՝ պատասխանելով այն հարցին, թե քանի զորավարժանք է պլանավորված այս տարի: Գլխավոր քարտուղարի խոսքով՝ մեծ մասը տեղի կունենա Տաջիկստանի տարածքում, որովհետեւ այդ երկիրը 2021 թվականին նախագահում Է: Մասնավորապես, պլանավորվում են խոշոր զինավարժանքներ օպերատիվ հակազդման հավաքական ուժերով, հետախուզության ուժերով ու միջոցներով եւ այլ ուժերով: Զասը նաեւ հայտարարել Է, որ Աֆղանստանն ահաբեկչական սպառնալիքների լուրջ աղբյուր Է մնում տարածաշրջանային անվտանգության համար:

«Աֆղանստանը մնում Է ահաբեկչական սպառնալիքի լուրջ աղբյուր: Անցյալ տարվա երկրորդ կիսամյակում այնտեղ կատարվել Է 50-ից ավելի ահաբեկչական գործողություն, շուրջ 4 հազար մարդ տուժել Է»,- ասել Է նա:

Կազմակերպության գլխավոր քարտուղարը նշել Է, որ ՀԱՊԿ-ն եւ ՆԱՏՕ-ն այժմ ոչ մի կարգի շփումներ չունեն, նույնիսկ աշխատանքային մակարդակով, ուստի հարաբերությունների վերաթարմացման մասին խոսք չկա: «Հարաբերությունները վերաբեռնելու համար դրանք պետք Է լինեն: Մենք այժմ ՆԱՏՕ-ի հետ ոչ մի կարգի շփումներ չունենք, փոխգործակցություն չկա, ըստ Էության: Նույնիսկ աշխատանքային մակարդակով: Ուստի խոսել վերաբեռնման մասին հարկ չի լինում»,- ասել Է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]