1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԼՀԿ ղեկավարի կարծիքով՝ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության որևէ անդամի դերը չի կարելի թերագնահատել

ԼՀԿ ղեկավարի կարծիքով՝ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության որևէ անդամի դերը 
չի կարելի թերագնահատել

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ չի կարելի թերագնահատել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության և ցանկացած այլ պատվիրակության որևէ անդամի դերը, կատարած դերը. կատարվում է թիմային աշխատանք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարուքյանը նման տեսակետ հայտնեց պատվիրակության անդամների ասուլիսում:

Լրագրողը պատվիրության ղեկավար Ռուբեն Ռուբինյանին հիշեցրեց ԼՀԿ-ից Կարեն Սիմոնյանի քննդատությունը՝ ուղղված իր աշխատանքին: Սիմոնյանը, մասնավորապես, ասել էր, թե Ռուբինյանը տապալել է ԵԽԽՎ-ում աշխատանքը, և եթե չլիներ ԼՀԿ ներկայացուցիչը, իր կարծիքով, պատվիրակությունը չէր կարողանալու արդյունավետ աշխատել։

Ռուբինյանն առաջարկեց, որ այս մասով արձագանքի Մարուքյանը: Մարուքյանն էլ նախ նշեց, որ յուրքանչյուր պատգամավոր իր կարծիքն ունի:

«Պատվիրակության որևէ անդամի կատարած աշխատանքը որևէ մեկը չի կարող թերագնահատել կամ նվաստացնել: Մեր ցանկացած պատվիրակություններ թիմեր են՝ պետք է միասնական գործեն՝ առանց հաշվի առնելու, որ մեկը մյուսի հետ կարող են հազար անձնական խնդիրներ ունենալ: Եվ այս առումով մենք երբեք մեզ այն ժամանակների ընդդիմության պես չենք պահել: Ժամանակին անգամ դեպքեր են եղել, որ պատվիրակության անդամները նույն ինքնաթիռով չեն ճամփորդել, այլ տոմսեր են վերցրել, որ ինքաթիռում էլ միմյանց չտեսնեն: Մենք այդ գծի մեջ չենք: Եվ ես կարծում եմ, որ թիմային աշխատանք է կատարվում»,-ասաց ԼՀԿ ղեկավարը:

Մարուքյանի խոսքով՝ հրատապ դեբատ կամ ընթացիկ դեբատ կազմակերպելու հարցերն էլ քննարկել են միասին: Հետևաբար, նրա կարծիքով՝ պատվիրակության որևէ մի անդամի դերը և նշանակությունը, կատարած աշխատանքը չի կարելի թերագնահատել: Ռուբինյանն էլ համաձայնեց Մարուքյանի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]