Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ճապոնիայի դրամաշնորհային ծրագրով Հայաստանի պետական կամերային նվագախումբը կստանա նոր գործիքներ 

Ճապոնիայի դրամաշնորհային ծրագրով Հայաստանի պետական կամերային 
նվագախումբը կստանա նոր գործիքներ 

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը փետրվարի 11-ին կայանալիք համերգ-շնորհանդեսին կգործարկվեն Հայաստանի պետական կամերային նվագախմբին հատկացված երաժշտական նոր գործիքները՝ «Yamaha» ընկերության դաշնամուր, գոսեր, մեծ և փոքր թմբուկներ, քսիլոֆոն, գլյոկենշպիլ, տուբուլար զանգեր, կլավինովա, ձայնային-ֆոնային համակարգ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ գործիքները նվագախմբին են տրամադրվել Ճապոնիայի կառավարության «Grassroots» դրամաշնորհային ծրագրով:

Ծրագիրն իրականացվել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանի նախաձեռնությամբ՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադայի հետ համագործակցության ու հետևողական աշխատանքի արդյունքում: Շնորհանդես-համերգին ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ) և դաշնակահար Ականե Սակային (Ճապոնիա), համերգային ծրագրում՝ Մոցարտ՝ Դաշնամուրային կոնցերտ թիվ 9 «Jeunehomme», Բիզե-Շչեդրին՝ «Կարմեն-սյուիտ» լարային նվագախմբի և հարվածայինների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]