1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թուրքիայի ներգրավվածությունն Արծրուն Հովհաննիսյանը համարում է պատերազմում պարտվելու պատճառներից մեկը

Թուրքիայի ներգրավվածությունն Արծրուն Հովհաննիսյանը համարում է պատերազմում 
պարտվելու պատճառներից մեկը

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում պարտության պատճառներից մեկը համարում է Թուրքիայի ներգրավվածությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հովհաննիսյանն ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Խնդրում եմ, հաշվի առեք Թուրքիայի ներգրավվածությունը: Պատերազմը սկսվել է 10-12 անգամ ավելի մեծ ուժերի դեմ, ընթացքում վարվել է մոտ 5-6 անգամ ավելի մեծ ուժերի դեմ: Շատ ծանր է նման հսկա տարածաշրջանային գերտերության դեմ պատերազմը: Այս ամենը մի մոռացեք պարտության պատճառի մեջ»,- ասաց Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ պարտության պատճառներից կարող է լինել նաև ընդհանուր անպատրաստ վիճակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]