Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Project LA-ը երկրպագուներին է ներկայացրել «Հնչում են օրերը» երգի տեսահոլովակը

Project LA-ը երկրպագուներին է ներկայացրել «Հնչում են օրերը» երգի տեսահոլովակը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Project LA նախագիծը, որը երգերի է վերածում հայ և այլազգի հայտնի գրողների ստեղծագործություններ, կրկին անդրադարձել է Եղիշե Չարենցին՝ ներկայացնելով մեծն բանաստեղծի «Հնչում են օրերը» ստեղծագործության հիման վրա գրված երգի հոլովակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի երաժշտության հեղինակը Լևոն Արևշատյանն է, գործիքավորումն իրականացրել են Վահրամ Յանիկյանն ու Էդգար Հայրապետյանը:

«Անակնկալ նվեր ենք ստացել Project LA-ի բարեկամ Աբրահամ Մուրադյանից, որն իր ընկերների` Գուրգեն Գևորգյանի և Ալլա Կիրակոսյանի հետ, պատրաստել է տեսահոլովակ «Հնչում են օրերը…» երգի համար: Չարենցյան պոեզիայի, բնության հրաշք գեղեցկության ու մարդու անքակտելի կապից ծնված յուրօրինակ այս անակնկալը, ինչ խոսք, հալեցրեց սրտներիս սառույցն ու ևս մի անգամ կոչեց ապրողաց... 

«Կյանքը շարունակվում է։ Սիրենք նրա կատարյալ դրսևորումները, որ այսքան նրբորեն արտացոլված են այս գեղեցիկ հոլովակում։ Շնորհակալություն ճաշակի համար, սիրելի Աբրահամ, Ալլա և Գուրգեն: Առանձնահատուկ շնորհակալություն Վահրամ Յանիկյանին և Էդգար Հայրապետյանին երգի գեղեցիկ գործիքավորման համար»,-ասվում է նախագծի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում զետեղված գրառման մեջ: 

Project LA  նախագիծը ստեղծել է կոմպոզիտոր Լևոն Արևշատյանը: Նախագծի բոլոր երգերի երաժշտության հեղինակն Արևշատյանն է, մեներգիչը՝ Գոռ Սուջյանը: Project LA-ի շրջանակում ծնվել են գործեր՝ հիմնված Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Էդգար Ալլան Պոյի, Պարույր Սևակի, Համո Սահյանի և այլ հեղինակների ստեղծագործությունների վրա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]