Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը ՀՀ ՊՆ ղեկավարին ներկայացրել է շտաբային բանակցությունների արդյունքները

ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը ՀՀ ՊՆ ղեկավարին ներկայացրել է շտաբային 
բանակցությունների արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հունվարի 29-ին ընդունել է հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության ուղղություններով շտաբային բանակցությունների մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող  ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը ՀՀ պաշտպանության նախարարին  տեղեկացրել է շտաբային բանակցությունների ընթացքում կատարված աշխատանքների ամփոփված արդյունքների և հետագա համատեղ ծրագրերի մասին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկկողմ փոխգործակցության և, ըստ նախանշված ուղղությունների, քննարկումների շարունակման, ինչպես նաև ծրագրված առաջիկա աշխատանքների իրականացման վերաբերյալ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]