Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՖՖ-ն նախատեսում է սկսել Աբովյանի Քաղաքային մարզադաշտի շինարարությունը

ՀՖՖ-ն նախատեսում է սկսել Աբովյանի Քաղաքային մարզադաշտի շինարարությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աբովյանի Քաղաքային մարզադաշտի հիմնանորոգման նախագիծը պատրաստ է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ: Շուտով կսկսվեն շինարարական աշխատանքները։ Մասնավորապես, տեղադրվելու է նոր խոտածածկ, վերանորոգվելու են մարզադաշտի տրիբունաները և հանդերձարանային հատվածները, բարեկարգվելու են մարզադաշտի հարակից տարածքները. կառուցվելու է մարզումային փոքր խաղադաշտ: Ըստ նոր նախագծի՝ արևելյան տրիբունան կունենա ծածկ։ Հետագայում նախատեսվում է նաև տեղադրել լուսավորություն:

Շահագործման հանձնվելուց հետո մարզադաշտը կհամապատասխանի ՈՒԵՖԱ-ի երկրորդ կարգին: Դա նշանակում է, որ այստեղ հնարավոր կլինի անցկացնել ինչպես Հայաստանի Բարձրագույն խմբի, այնպես էլ միջազգային հանդիպումներ, մասնավորապես, ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների և Եվրոպա լիգայի որակավորման փուլի (մինչև երկրորդ փուլի), Հայաստանի երիտասարդական ու պատանեկան հավաքականների մասնակցությամբ հանդիպումներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]