Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՌԴ-ի բնակչությունը 15 տարվա ընթացքում առաջին անգամ կրճատվել է ավելի քան 0,5 միլիոնով

ՌԴ-ի բնակչությունը 15 տարվա ընթացքում առաջին անգամ կրճատվել է ավելի քան 0,5 միլիոնով

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի բնակչությունը 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել Է 146 մլն 238 հազար 185 մարդ: Այդ մասին ասվում Է տարվա սկզբի դրությամբ երկրի բնակչության թվաքանակի նախնական գնահատման վերաբերյալ հրապարակման մեջ, որը զետեղվել Է «Ռոսստաստ»-ի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՌԴ-ի բնակչությունը հավասարվել Է 146 մլն 748 հազար 643-ի, 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ 146 մլն 780,7 հազար մարդ, 2018 թվականին՝ 146 մլն 880,4 հազար մարդ, 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ 146 մլն 804,4 հազար մարդ:

Այսպիսով, «Ռոսստաստ»-ի տվյալներից հետեւում Է, որ ՌԴ-ի բնակչությունը 2020 թվականի ընթացքում կրճատվել Է 510,5 հազար մարդով: Վերջին անգամ այսքան զգալի կրճատում գրանցվել Է 2005 թվականին, երբ բնակչությունը 143,8 միլիոնից նվազել Էր մինչեւ 143,2 մլն մարդ՝ 2006 թվականի սկզբի դրությամբ:

2019 եւ 2018 թվականներին բնակչությունը կրճատվել Է մոտավորապես 100 հազարով: Մինչեւ 2018 թվականը ՌԴ-ի բնակչությունը վերջին անգամ կրճատվել Էր 2008 թվակաինի, իսկ դրանից հետո ինը տարի անընդմեջ աճել Է՝ հասնելով առավելագույն 146,9 միլիոն մարդու՝ 2019 թվականի սկզբի դրությամբ:

Բնակչության թվաքանակը 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ նվազագույնն Է դարձել 2014 թվականից ի վեր, երբ այն կազմում Էր 143,7 միլիոն, իսկ Ղրիմի միանալուց հետո 2015 թվականի սկզբի դրությամբ ՌԴ-ի բնակչության թվաքանակն աճել Է մինչեւ 146,3 միլիոն (մինչ այդ վերջին անգամ երկրում 146,3 մլն մարդ գրանցվել Էր 2001 թվականին, իսկ նվազագույնին հասել Է 2009 թվականի սկզբին (142,7 մլն մարդ), հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]