Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պատվաստանյութեր արտադրողները անդադար աշխատում են մատակարարումների պակասը լրացնելու համար. ԱՀԿ

Պատվաստանյութեր արտադրողները անդադար աշխատում են մատակարարումների 
պակասը լրացնելու համար. ԱՀԿ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի տնօրեն Հանս Քլուգեն վստահեցրել է, որ Covid-19-ի դեմ պատվաստանյութեր արտադրողներն անդադար աշխատում են ՝ լրացնելու երկրներին արվող մատակարարումների պակասը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Նա շեշտել է՝ ըմբռնում պետք է լինի, որ ոչ ոք ապահով չէ, քանի դեռ բոլորը չեն պատվաստվել:

Պատասխանելով Եվրամիության 27 երկրների պացիենտներին Pfizer և AstraZeneca պատվաստանյութերի մատակարարման ուշացման մասին հարցին՝ Քլուգեն ասել է, որ կառավարությունները և արտադրողները պետք է միասին աշխատեն խնդիրների լուծման ուղղությամբ:

«Իրականությունն այն է, որ պատվաստանյութերի պակաս կա, բայց մենք չենք կասկածում, որ արտադրողները  աշխատում են «24-7» ռեժիմով՝ այդ բացերը հաղթահարելու համար»,-ասել է Քլուգեն ու վստահություն հայտնել, որ և մենք վստահ ենք, որ ուշացումների հարցը կկարգավորվի ապագայում լրացուցիչ արտադրության միջոցով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]