1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱՀԿ-ում հայտնել են, որ կորոնավիրուսի «բրիտանական» մանրԷահիմք են հայտնաբերել Եվրոպայի 33 երկրներում

ԱՀԿ-ում հայտնել են, որ կորոնավիրուսի «բրիտանական» մանրԷահիմք են հայտնաբերել Եվրոպայի 33 երկրներում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի նոր «բրիտանական» մանԷահիմք Է հայտնաբերվել Եվրոպայի 33 երկրներում, «հարավաֆրիկյան» տարբերակը՝ 16 երկրներում: Հունվարի 28-ին այդ մասին հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն Կոպենհագենում կայացած ճեպազրույցում, որը հեռարձակվել Է Facebook-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Պատվաստանյութերը, մի կողմից, հույս են ներշնչում: Մյուս կողմից, նոր, անհանգստություն հարուցող տարբերակները մեծ անորոշություն եւ ռիսկ են ներկայացնում,- նշել Է նա:- Այսօրվա դրությամբ Եվրոպայի 33 երկրներում արձանագրվել են սկզբնապես Մեծ Բրիտանիայում հայտնաբերված տարբերակի դեպքեր, մինչդեռ 16 երկրներում հայտնել են Հարավային Աֆրիկայում հայտնաբերված մանրԷահիմքի մասին»:

Լոկդաունները, որոնք սահմանվել են վիրուսի, առանձնապես նոր տարբերակների տարածման սահմանափակման համար, հանգեցրել են տարածաշրջանում նոր դեպքերի թվի նվազման. 30 երկրներում 14 օրվա ընթացքում դիտվել Է հիվանդացության ցուցանիշների զգալի նվազում, ինչը յոթ երկրով ավելի, քան երկու շաբաթ առաջ, շարունակել Է Կրյուգեն: «Այնուամենայնիվ (վարակի) փոխանցման ցուցանիշները Եվրոպայում նախկինի ես շատ բարձր են, ինչն ազդում Է առողջապահության համակարsերի վրա, ուստի չափազանց շուտ Է սահմանափակումների վերացումը»,- շարունակել Է նա:

Կլյուգեն համբերության, ինչպես նաեւ զգոնության կոչ Է արել «վիրուսի նոր, ավելի արագ փոխանցվող տարբերակների հանդեպ»: «Եկեք չմոռանանք այն դասերը, որոնք մենք յուացրեցինք այդքան դաժանորեն. լոկդաուններ բացելը եւ փակելը, սահմանելը եւ արագորեն բացելը վատ ռազմավարություն Է: Միջոցների սահանումը եւ աստիճանական վերացումը՝ հիմնված համաճարակաբանական չափանիշների վրա, մնում Է մեր լավագույն տարբերակը, որը տնտեսությանը թույլ Է տալիս գոյատեւել եւ նվազագույնի հասցնել կողմնակի ազդեցությունները:

Մեք պետք Է համբերություն պահպանենք, COVID-19-ի դեմ պատվաստման համար ժամանակ Է պահանջվում»: Ընդհանուր առմամբ Եվրոպայի տարածաշրջանի 35 երկրներում սկսել են պատվաստումն՝ ստանալով 25 միլիոն դեղաչափ, պարզաբանել Է տարածաշրջանային բյուրոյի տնօրենը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]