1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության 2020 թվականի աշխատանքը գնահատվեց բավարար

ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության 2020 թվականի 
աշխատանքը գնահատվեց բավարար

ԳԱՎԱՌ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Գեղարքունիքի մարզպետի տեղակալ  Հենրիկ Մուրադյանը եւ ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության  պետի տեղակալ Հովհաննես Եմիշյանը լսեցին  2020 թվականի ընթացքում ՀՀ  Գեղարքունիքի մարզում արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտներում իրականացված  աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝  այն ներկայացրեց ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության  պետի տեղակալ Գարեգին Հակոբյանը:  Հաշվետվությանը  ներկա էին Գեղարքունիքի մարզի ուժային կառույցների, համայնքների, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, մարզի փրկարար ծառայության աշխատակիցներ: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմում զոհված քաջորդիների հիշատակը:

Ըստ  փրկարարական վարչության հաշվետվության՝  2020 թվականի  ընթացքում Գեղարքունիքի մարզում գրանցվել է  551 արտակարգ դեպք, որոնց հետեւանքով զոհվել է 35 , մարմնական վնասվածքներ են ստացել 126 մարդ: Գրանցված դեպքերից 281-ը տեխնածին են, որոնց հետևանքով զոհվել է 30, վիրավորվել  107 մարդ: Գրանցված տեխնածին արտակարգ դեպքերից 172-ը հրդեհի դեպքերն են: Հրդեհների հետևանքով զոհեր  եւ վիրավորներ  չեն եղել: Տեխնածին բնույթի դեպքերից 87-ը ՃՏՊ-ներ են, որոնց հետեւանքով զոհվել է 22, տուժել 106 մարդ: «Հաշվետու ժամանակահատվածում մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 725  ահազանգ, որոնցից 174-ը փոխանցվել է այլ շահագրգիռ մարմինների: Մարզի Սևան, Ծովակ, Ճամբարակ, Չկալովկա, Ծակքար եւ Սարուխան համայնքներում մասնակցել ենք  արտակարգ իրավիճակներում  բնակչության պաշտպանության թեմաներով շտաբային ուսումնավարժությունների:  Գեղարքունիքի մարզի բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2020 թվականի հիմնական միջոցառումների պլանով նախատեսված մնացած 24 շտաբային ուսումնավարժությունները չեն անցկացվել COVID-19 համավարակի պատճառով: Հաշվետու ժամանակահատվածում COVID 19 նոր տիպի կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված, մարզի համայնքներում կատարվել է բնակչության իրազեկում եւ 1217 անգամ իրականացվել  վարակազերծման  աշխատանքներ:

Պատերազմական դրությամբ պայմանավորված՝ Գեղարքունիքի մարզում ստեղծվել է  քաղաքացիական պաշտպանության շտաբ: Համակարգվել են մարզի ՔՊ ծառայություների աշխատանքը: Պատերազմի ողջ ընթացքում մշակվել են մարզպետարանի եւ ՄՓՎ կողմից օրական կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցներ եւ ներկայացվել ըստ հասցեատերերի:

Մասնակցել ենք առաջնագծում ընթացող մարտերին: Պատերազմի ընթացքում, ինչպես նաեւ դրա ավարտից հետո իրականացրել ենք զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներ: Մասնակցել ենք մարզում իրականացվող քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին եւ հումանիտար օգնությունների ստացմանն ու բաշխմանը: ՀՀ ԱԻ նախարարի հրամաններով իրականացրել ենք  հերթապահություններ եւ Արցախի Հանրապետությունում զոհված զինծառայողների աճյունների տեղափոխման աշխատանքներ», - նշեց  Գարեգին Հակոբյանը:

Ինչպես նշվեց զեկույցում՝  ՄՓՎ հատուկ ջրափրկարարական եւ հրշեջ-փրկարարական  ջոկատները անցկացրել են 2-ական հատուկ տակտիկական ուսումնավարժություններ: Գեղարքունիքի մարզի բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2020 թվականի հիմնական միջոցառումների պլանով նախատեսված մնացած 22 հատուկ տակտիկական ուսումնավարժությունները չեն անցկացվել COVID-19 համավարակի պատճառով: Ճշտվել եւ ուսումնասիրվել են ՀՀ Գեղարքունիքի մարզում տեղադրված բնակչության ազդարարման շչակները եւ տեխնիկական վիճակը:   Մարզի ղեկավար կազմի եւ բնակչության ազդարարման համակարգի տեխնիկական վերազինման աշխատանքները ներառվել է մարզի սոցիալ- տնտեսական զարգացման 2017-2025 թվականների ծրագրում: Հաշվետու ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզպետն ընդունել է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտին վերաբերող 5 որոշում: Մշակվել եւ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի հաստատմանն է ներկայացվել ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2021 թվականի հիմնական միջոցառումների պլանը:

Զեկուցողի կողմից   խոսվեց նաեւ նյութատեխնիկական բազայի ամրապնդման  ուղղությամբ իրականացված աշխատանքների,  անձնակազմի   համալրման եւ մի շարք  ծառայությունների գործունեության  մասին: Հաշվետվության վերջում ներկայացվեց գործունեության ընթացքում առաջացած 8  խնդիրները՝ առաջարկելով դրանց լուծման ուղիները:

Ամփոփելով  հաշվետվությունը՝ ՀՀ ԱԻՆ  ՓԾ տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը բավարար գնահատեց մարզային  փրկարարական վարչության կողմից 2020 թվականի ընթացքում կատարված աշխատանքները: «Իրականում 2020 թվականը փրկարարների համար եղավ ծանրաբեռնված աշխատանքային տարի՝  պայմանավորված  համավարակով եւ պատերազմական իրավիճակով: Այդ իսկ պատճառով պլանավորված մի շարք աշխատանքներ   կատարվեցին մասամբ: Ես կարծում եմ, որ  2021 թվականի ընթացքում  փրկարարները կաշխատեն ավելի ծանրաբեռնված գրաֆիկով՝ ստանալով  նաեւ Գեղարքունիքի մարզպետարանի եւ մարզի համայնքների աջակցությունը »,- նշեց Եմիշյանը:

Պատասխանելով ներկաների հարցերին՝ ՀՀ ԱԻՆ մարզային փրկարարական վարչության պետ Գեւորգ Գալստյանը շնորհակալություն հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին եւ մարզի  մի շարք համայնքների ղեկավարների՝   համագործակված եւ արդյունավետ աշխատանքի համար:

«Պատերազմից հետո մենք հայտնվել ենք բոլորովին նոր իրավիճակում, որը թելադրում է պաշտպանական ու անվտանգային նոր համակարգի ստեղծում, առաջացած բազմաբնույթ խնդիրների առաջնահերթ կարգավորում, որը պետք է իրականացնենք համատեղ ուժերով ու նպատակամղված աշխատանքով»,-նշեց մարզպետի տեղակալ Հենրիկ Մուրադյանը:

 Մասնագիտական բարձր պատրաստականության և ծառայողական պարտականությունները լավագույնս կատարելու համար  ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի 2021 թվականի հունվարի 26-ի թիվ 29-Ա որոշմամբ  ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության  22 աշխատակիցներ խրախուսվեցին  ՀՀ  Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով:

Խոսրով Խլղաթյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]