Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Փյունիկ»-«Վեստ Արմենիա» ստուգողական հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի

«Փյունիկ»-«Վեստ Արմենիա» ստուգողական հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բազմակի չեմպիոն Երևանի «Փյունիկ»-ն ընկերական հանդիպում անցկացրեց առաջին խմբից «Վեստ Արմենիա»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Փյունիկ»-ի մարզաբազայում կայացած խաղում թիմերը փոխանակվեցին մեկական գնդակներով` «Փյունիկ»-«Վեստ Արմենիա»` 1:1: Ավելի վաղ «Փյունիկ»-ը ստուգողական հանդիպում էր անցկացրել «Վան»-ի հետ և զիջել 2:0 հաշվով: Երևանյան հավաքից հետո հունվարի 31-ին մեկնարկում է «Փյունիկի» արտասահմանյան հավաքը՝ ԱՄԷ-ի Շարժա քաղաքում։

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք թիմեր են` «Արարատ»-ը, «Ալաշկերտ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն: Ակումբներն ունեն 18-ական միավոր: «Լոռի»-ն ունի 17 միավոր: Աղյուսակում «Նոա»-ն ունի 16 միավոր, «Ուրարտու»-ն` 15 միավոր, «Վան»-ը` 10 միավոր: Մրցաշարային աղյուսակի հետնապահը «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ն են՝ 5-ական միավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]