Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Զինվենք լավատեսությամբ մեր ապագա անվտանգային միջավայրը կառուցելու համար. ՀՀ վարչապետ

Զինվենք լավատեսությամբ մեր ապագա անվտանգային միջավայրը կառուցելու համար. 
ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինված ուժերն առանձին «կղզի» չեն, կրում են բոլոր այն ազդեցությունները, այն դրական ու բացասական երևույթների հետքը, որ ունենում է երկիրը՝ սկսած տնտեսական գործունեության և հարկեր վճարելու մշակույթից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ՀՀ պաշտպանության նախարարությունում բարձրաստիճան սպայակազմի հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ի վերջո ինչի վրա է հիմնված մեր բանակը, այն միջոցների, որոնք տնտեսության, հանրության, քաղաքացիների կողմից հավաքագրվում և տրվում են՝ բյուջեով բանակի կարիքները ապահովելու համար: Մենք պետք է այս օրակարգը նորովի գնահատենք, նոր ըմբռնումներ, ընկալումներ ձևավորենք: Ժամանակակից աշխարհն այնպիսի կառուցվածք չունի, որ երկրներն առանձին վերցրած իրենց անվտանգությունն ամբողջությամբ ապահովելու հնարավորություն ունենան: Նույնիսկ աշխարհի հզոր երկրները փնտրում են դաշինքներ, ձևավորում են դաշինքներ և փոխօգնության տրամաբանության մեջ են դնում իրենց երկրների անվտանգությունը: Այս առումով Հայաստանը բացառություն չէ, և մենք մեր դաշնակցային հարաբերությունները մեր անվտանգության հիմնական գործընկերոջ Ռուսաստանի հետ պետք է շարունակենք զարգացնել: Պետք է շարունակենք զարգացնել ՀԱՊԿ-ի շրջանակներում և միջազգային մեխանիզմներով նույնպես ապահովենք մեր երկրի, ժողովրդի անվտանգությունը: Ուզում եմ արձանագրել, որ մեր երկրի անվտանգության համատեքստում առաջին հերթին անելիքը մերն է: Դա պետք է անենք առանց ընկճվելու և զինվենք լավատեսությամբ մեր ապագա անվտանգային միջավայրը կառուցելու համար»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը Բանակի օրվա առթիվ շնորհավորեց զինվորներին, գեներալներին, կամավորներին, ազատամարտիկներին, ում գործունեությունը դրվել է Հայոց բանակի ձևավորման հիմքում: Նա շնորհակալություն հայտնեց զինծառայողներին իրենց կատարած ծառայության համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]