Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի կինոքննադատները «Թանկագին ընկերնե՛ր»-ն ընդգրկել են արտասահմանյան ֆիլմերի թոփ-5-ի մեջ

ԱՄՆ-ի կինոքննադատները «Թանկագին ընկերնե՛ր»-ն ընդգրկել են արտասահմանյան ֆիլմերի թոփ-5-ի մեջ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցի կինոռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկու «Թանկագին ընկերնե՛ր» կինոնկարը տեղ Է գտել ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհրդի լավագույն օտարալեզու ֆիլմերի թոփ-5-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լավագույն հինգ ֆիլմերի ցուցակում նաեւ տեղ են գտել «Խնձորները» հունական ֆիլմը, ռումինական «Կոլեկտիվ»-ը, իսպանական «Գործակալ-խլուրդ» կինոնկարը եւ «Արքաների գիշերը», որը համատեղ ստեղծել են Ֆրանսիան, Կանադան, Սենեգալը եւ Կոտ դ՛Իվուարը: Արտասահմանյան ֆիլմերի անվանակարգում որպես լավագույն ֆիլմ կազմակերպությունը նշել Է La Llorona գվատեմալական կինոնկարը: ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհուրդը լավագույն ֆիլմ Է նշել ռեժիսոր Սփայք Լիի «Հինգ հոգին՝ նույն արյունով» ամերիկյան պատերազմական դրաման: «Թանկագին ընկերնե՛ր» ֆիլմի գործողությունը հիմնված Է 1962 թվականի իրական իրադարձությունների վրա, որոնք տեղի են ունեցել խորհրդային Նովոչերկասկում: Քաղաքային գլխավոր գործարանում տեղի Է ունենում գործադուլ, մարդիկ պահանջում են ապրանքների գների նվազեցում եւ աշխատավարձերի բարձրացում:

Երբ գործադուլին միանում են այլ ձեռնարկությունների բանվորներ, կառավարական հանձնաժողովը որոշում Է բանակը մտցնել քաղաք, եւ հաշված ժամեր անց փողոցներում հնչում են մարտական գնդակներով կրակոցներ: Ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ կուսկոմի աշխատող Լյուդմիլան (Յուլյա Վիսոցկայա), անկեղծորեն հավատում Է այն բանին, որ կոմունիստական հասարակություն Է կառուցում եւ վրդովվում Է գործարանային խռովարարների արարքից: Բայց երբ հրապարակում տեղի ունեցած ջարդի ժամանակ անհետ կորում Է իր դեռահաս դուստրը, համոզված կոմունիստուհու՝ աշխարհի կուռ պատկերը մի ակնթարթում փլուզվում Է:

«Թանկագին ընկերնե՛ր» ֆիլմը Ռուսաստանում լայն վարձույթ Է մտել նոյեմբերի 12-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]