1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԿԳՄՍ նախարարն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ

ԿԳՄՍ նախարարն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: 
«Հարգելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս մեր պատմության ամենակարևոր տոներից մեկի՝ Հայոց բանակի կազմավորման 29-ամյակի կապակցությամբ։ Մեր նորագույն պատմության ամենափառահեղ ձեռքբերումներից մեկը Հայոց բանակն է, որի յուրաքանչյուր զինվոր պատվով է կատարում իր հայրենանվեր պարտքը։
Արցախյան վերջին պատերազմում մեր բանակի քաջարի մարտիկները մեկ անգամ ևս ապացուցեցին հայրենի սահմանը կյանքի գնով պաշտպանելու իրենց բարձր գիտակցումն ու անձնվեր պատրաստակամությունը։ Հպարտորեն պետք է նշել, որ հայոց բանակում ծառայել ու մարտնչել են նաև մեր ուսանողները, մարզիկներն ու արվեստագետները՝ իրենց մասնագիտական ապագայի տեսլականն ազատ և ուժեղ հայրենիքում կառուցելու հեռանկարով։
Խոնարհումս հանուն հայրենիքի ընկած յուրաքանչյուր զինվորի պայծառ հիշատակին,
նրանց ծնողներին և մանկավարժներին՝ կրթությամբ և դաստիարակությամբ ազգային արժեքները բարձր պահելու համար։ Հավերժ փառք հայոց բանակին»,- ասված է նախարարի ուղերձում։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]