Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գյումրիում նշվեց նացիստական ​​շրջափակումից Լենինգրադի ամբողջական ազատագրման 77-ամյակը

Գյումրիում նշվեց նացիստական ​​շրջափակումից Լենինգրադի ամբողջական 
ազատագրման 77-ամյակը

ԳՅՈՒՄՐԻ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի «Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում» հունվարի 28-ին նշվեց  նացիստական շրջափակումից Լենինգրադի ամբողջական ազատագրման 77-ամյակը: Լենինգրադի  872-օրյա շրջափակումը վերապրածների թիվը տարեցտարի նոսրանում է: Նրանցից 36-ը 1942-1943 թվականներին  տեղափոխվեցին Հայաստան:  Միջոցառմանը ներկա էին Լենինգրադի բլոկադայի վկաներ Հենրիետա Մխիթարյանն ու Աննա Սորոկինան:

 Հենրիետա Մխիթարյանը 3 տարեկան էր ու այդ օրերն ավելի շատ հիշում է հայրիկի պատմածներով: «Երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, ես 2.5 տարեկան էի, իսկ եղբայրս`Գրիշան, 4 ամսական: Հայրս՝ Արտաշես Մխիթարյանը, ավարտել էր Լենինգրադի ասպիրանտուրան և օգնում էր Հովսեփ Օրբելիին, ով այդ տարիներին ղեկավարում էր «Էրմիտաժ» թանգարանը: Հայրս պատմում էր, թե ինչպես են արկղներով փորձել գերմանացիներից հողի տակ թաքցնել Էրմիտաժի գանձերը, այն ժամանակ երբ հարյուրավոր մարդիկ սովից զոհվում էին»: Սովամահ է լինում նաև   Հենրիետա Մխիթարյանի եղբայրը, 3-ամյա աղջիկը հրաշքով է փրկվում ու տեղափոխվում Հայաստան՝ Փամբակի մանկատուն: Փամբակ է տեղփոխվել նաև Աննա Սորոկինան: «Թռչող ռումբեր, կրակներ, ձմռան ցրտեր, ուժերը սպառող սով, ուժասպառ մարդիկ... Սա երբեք չի մոռացվում»,- պատմում է նա: Նրան տարհանեցին Հայաստան: Սկզբում մայրն ու քույրը տարհանվել են Բաշկիրիա: Շուտով քույրը մահացել է ծանր հիվանդության պատճառով: Մայրը սկսել է որոնել Աննային և գտել նրան Կիրովականի (Վանաձոր) հիվանդանոցում: Շուտով Աննան ապաքինվեց, և նա ու իր մայրը մնացել են բնակվելու Կիրովականում: «Չեմ  սիրում խոսել այն բոլոր դժվարությունների մասին որ տեսել եմ, ահավոր ու սարսափելի էր…  Պատերազմի հետևանքով հայրս անհետ կորավ, իսկ քույրս շուտ մահացավ, բայց դրա մասին չեմ սիրում ու չեմ ուզում խոսել, բայց ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանին ու հայերին: Ես այստեղ ոչ մի հարազատ չունեի, բայց իմ համար Հայաստանը երկրոդ տուն դարձավ»,- պատմեց Աննա Պավլովնան:

Արմենուհի Մխոյան 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]