Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

 Apple-ը ռեկորդային ցուցանիշներ է գրանցել առաջին ֆինանսական եռամսյակում

 Apple-ը ռեկորդային ցուցանիշներ է գրանցել առաջին ֆինանսական եռամսյակում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Apple-ն առաջին ֆինանսական եռամսյակում զուտ շահույթի ռեկորդային ցուցանիշներ Է գրանցել մեկ բաժնետոմսի եւ հասույթի հաշվով՝ iPhone-ի նոր շարքի նկատմամբ բարձր հետաքրքրության շնորհիվ, որն ընկերության կողմից ներկայացվել Է 2020 թվականի հոկտեմբերին, ինչպես նաեւ կորոնավիրուսի համավարակի ժամանակաշրջանում նրա մյուս արտադրանքների կայուն պահանջարկի շնորհիվ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Apple-ի եռամսյակային հասույթն ընկերության պատմության մեջ առաջին անգամ գերազանցել Է 100 մլրդ դոլարը՝ iPhone-ի, կրիչ սարքերի եւ թվային ծառայությունների ռեկորդային վաճառքների ֆոնին: Ինչպես հաղորդվում Է ընկերության մամուլի տեղեկագրում, 2020 թվականի դեկտեմբերի 26-ին ավարտված եռամսյակի ընթացքում հասույթն ավելացել Է 21 տոկոսով՝ մինչեւ 111,44 մլրդ դոլար:

Փորձագետները, որոնք հարցվել են FactSet-ի կողմից, այդ ցուցանիշը միջին հաշվով կանխատեսել են 103,27 մլրդ դոլարի մակարդակով: Apple-ի զուտ շահույթն անցած եռամսյակում աճել Է 29 տոկոսով՝ մինչեւ 28,76 մլրդ դոլար՝ նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի 22,24 մլրդ դոլարի համեմատությամբ: Մեկ բաժնետոմսերի հաշվով շահույթը կազմել Է 1,68 դոլար՝ մեկ տարի առաջվա 1,25 դոլարի համեմատությամբ:

iPhone-ի վաճառքներից Apple-ի եռամսյակային հասույթը բարձրացել Է 17 տոկոսով՝ մինչեւ 65,6 մլրդ դոլար (վերլուծաբանների կանխատեսումները՝ 59,53 մլրդ դոլար): Ընկերությունը տոնական տարեշրջանի նախաշեմին ներկայացրել Է 5G-ով աջակցմամբ չորս սմարթֆոններից բաղկացած շարք: «Անցած եռամսյակում մենք երկնիշ աճ ենք գրանցել յուրաքանչյուր կատեգորիայում, ինչը հասույթի ռեկորդային ցուցանիշների Է հանգեցրել Է մեր յուրաքանչյուր աշխարհագրական սեգմենտում,-հայտարարել Է Apple-ի գլխավոր ֆինանսական տնօրեն Լուկա Մաեստրին:-Արդյունքում մեր գործառնական դրամական հոսքը եղել Է ռեկորդային 38,8 մլրդ դոլար, եւ մենք բաժնետերերին ենք վերադարձրել 30 մլրդ դոլար»:

Ընկերությունը, առաջին ֆինանսական եռամսյակի արդյունքներով, 0,202 դոլարի չափով շահութաբաժիններ կվճարի մեկ բաժնետոմսի համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]