Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ֆիլիպ Կիրկորովը և Նատալյա Գորդիենկոն կներկայացնեն Մոլդովան «Եվրատեսիլ-2021»-ում

Ֆիլիպ Կիրկորովը և Նատալյա Գորդիենկոն կներկայացնեն Մոլդովան 
«Եվրատեսիլ-2021»-ում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիլիպ Կիրկորովը երգչուհի, դերասանուհի Նատալյա Գորդիենկոյի հետ կներկայացնի Մոլդովան «Եվրատեսիլ-2021» երգի միջազգային մրցությում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կիրկորովը տեղեկացրել է «Ինստագրամի» պաշտոնական էջում:

«Այո՛: Արդեն պաշտոնապես: Նատալյա Գորդիենկոյի հետ գնում ենք նվաճելու «Եվրատեսիլ 2021»-ը»,- նշել է Կիրկորովը:

Նա տեղեկացրել է, որ իրենց միջազգային թիմը քաղցր պրեմիերա է պատրաստում: «Շուտով կներկայացնենք նոր երգը: Վստահ եմ, որ կզարմացնենք ձեզ»,- շեշտել է երգիչը:

Ավելի վաղ «Եվրատեսիլի» մեկնաբան, դերասան և կատակերգակ Գրեմ Նորթոնը հավաստիացրել էր, որ «Եվրատեսիլ-2021»-ը կանցկացվի ավանդական ձևաչափով: Մրցույթի շրջանակում տարբեր երկրների երաժիշտները կպայքարեն առաջին տեղի համար: Մրցույթի կազմակերպիչները ելույթների ձայնագրության կիրառման հնարավորություն կստեղծեն, եթե մասնակիցները չկարողանան մեկնել Ռոտերդամ կամ ստիպված լինեն կարանտինում լինել այնտեղ հասնելուն պես: Ձայնագրված համարների համար խիստ կանոններ կսահմանվեն:

Նորթոնը կասկածներ է հայտնել, որ վոկալային մրցույթը «կանցկացվի 20 հազար հանդիսատես ունեցող համերգասրահում»:

2020 թվականի սեպտեմբերին «Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչները  2021-ին անցկացվող մրցույթի չորս սցենար են առաջարկել՝ ընդգծելով, որ մրցույթի ձևաչափը կախված կլինի աշխարհում հակահամաճարակային իրավիճակից: Մրցույթի եզրափակիչը նախատեսվում է անցկացնել մայիսի 22-ին:

«Եվրատեսիլ-2020»-ը, որը պետք է անցկացվեր Ռոտերդամում, չեղարկվել էր կորոնավիրուսի տարածման պատճառով: 2020-ին մրցույթում Հայաստանը պետք է ներկայացներ հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]