Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Մարտ

Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը կանցկացվի Դուբայում

Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը կանցկացվի Դուբայում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖԻԴԵ-ի կողմից անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը կանցկացվի Դուբայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՖԻԴԵ-ի մամուլի ծառայությունը: Մրցախաղը կանցկացվի նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 16-ը: Շախմատի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի համար սա կլինի 5-րդ չեմպիոնական մրցախաղը:

Կարլսենի մրցակիցը կլինի ապրիլին ռուսական Եկատերինբուրգ քաղաքում կայանալիք հավակնորդների մրցաշարի հաղթողը : Աշխարհի չեմպիոնի մրցախաղի մրցանակային ֆոնդը կազմում է 2 միլիոն եվրո:

Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում անցկացվել է  7 տուր, այն դադարեցվեց կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է: Յան Նեպոմնյաշչին և Մաքսիմ Վաշիե-Լագրավն ունեն 4,5-ական միավոր:   Մրցաշարին մասնակցում է 8 շախմատիստ՝ Ֆաբիանո Կարուանան, Դին Լիժենը, Անիշ Գիրին, Ալեքսանդր Գրիշչուկը, Յան Նեպոմնյաշչին, Կիրիլ Ալեքսեենկոն, Վան Հաոն և Մաքսիմ Վաշիե-Լագրավը:  Կորոնավիրուսային իրավիճակից ելնելով՝ մրցաշարի մասնակցությունից հրաժարվել է աշխարհի գավաթակիր Թեյմուր Ռաջաբովը, որը ՖԻԴԵ-ին խնդրել էր հետաձգել մրցաշարը: Նրա փոխարեն մրցաշարում ընդգրկվել է Վաշիե-Լագրավը:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ