Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Մարտ

Կոնվերս Բանկի աջակցությունը զինվորներին կլինի շարունակական

Կոնվերս Բանկի աջակցությունը զինվորներին կլինի շարունակական

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնվերս Բանկը հաղորդագրություն է տարածել՝ շնորհավորելով Բանակի կազմավորման 29-րդ տարեդարձի առիթով: «Արմենպրես»-ը ներկայացնում է Կոնվերս Բանկի հաղորդագրությունը.

«Կոնվերս Բանկի անունից շնորհավորում ենք Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ: Շնորհակալություն  զինվորականներին եւ զինծառայողներին, կամավորներին ու զորակոչվածներին՝ այդ թվում Կոնվերս Բանկի 27 աշխատակիցների, ովքեր մասնակցել են Արցախում վերջին պատերազմին, ովքեր այսօր պահպանում են մեր Հայրենիքի սահմանները: Հավերժ փառք զոհվածներին:

Գիտակցում ենք բիզնեսի, հասարակության կարեւոր դերը զոհվածների ու վիրավորների, նրանց ընտանիքի անդամների համար պաշտաճ կենսապայմանների ապահովման հարցում: Կոնվերս Բանկը, Բանկի աշխատակիցներն ու  հաճախորդները շարունակում են փոխանցումները Զինվորների ապահովագրության հիմնադրամին (1000+): Միայն 2020թ. դեկտեմբերի 1-ից 2021թ հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում Հիմնադրամին է փոխանցվել մոտ 9 մլն դրամ: Վիրավորում ստացածների բուժումը կազմակերպելու հարցում աջակցություն է ցուցաբերվել նաեւ Այրվածքաբանության ինստիտուտին:

Աջակցությունը կլինի շարունակական:

Եւս մեկ անգամ.

Շնորհավոր տոնդ՝ հայ զինվոր: Թող ամուր լինեն Հայաստանի սահմանները, ամուր լինի Ձեր թիկունքը, խաղաղություն բոլորիս»:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ