Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Յուվենտուս»-ը Բուֆոնին նոր պայմանագիր կառաջարկի

«Յուվենտուս»-ը Բուֆոնին նոր պայմանագիր կառաջարկի

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրինի «Յուվենտուս»-ը նոր պայմանագիր կառաջարկի ակումբի երկարամյա դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին գրում է Football Italia-ն: «Յուվենտուս»-ի ներկայիս գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն հայտարարել է, որ թիմը մտադիր է նոր պայմանագիր առաջարկել Բուֆոնին և հույս է հայտնել, որ դարպասապահը կհամաձայնի: Բուֆոնի ներկայիս պայմանագիրը «Ծեր Սինյորայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը: Այս մրցաշրջանում դարպասապահը թուրինյան ակումբի կազմում մասնակցել է 7 խաղի:

Ջանլուիջի Բուֆոնն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան սկսել է իտալական «Պարմա»-ում` 1995 թվականին: 2001 թվականից հանդես է գալիս «Յուվենտուս»-ի կազմում: 2018 թվականի մեկ մրցաշրջան պաշտպանեց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի դարպասը: Բուֆոնը համարվում է բոլոր ժամանակների լավագույն դարպասապահներից մեկը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]