1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արարատ Միրզոյանն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ

Արարատ Միրզոյանն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԱԺ նախագահի ուղերձը. 
«29 տարի առաջ մեր նորանկախ պետության համար ծանրագույն շրջանում հիմք դրվեց հայկական կանոնավոր զինված ուժերին, ինչը դարձավ մեր պետականության ողնաշարը։ Այսօր, երբ մեր պետությունը ապրում է մեր պատմության բարդագույն փուլերից մեկը, բանաձևը կրկին նույնն է՝ ունենալ մարտունակ Հայկական զինված ուժեր և շտկել մեր մեջքը։ Վստահաբար ոչինչ չպիտի խնայենք բանակի վերակառուցման, զինված ուժերի մարտունակության բարձրացման և սպառազինության արդիականացման համար, ինչը պիտի թույլ տա երաշխավորել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և հայ ժողովրդի անվտանգությունը։
Միևնույն ժամանակ ուզում եմ վստահեցնել, որ զինված ուժերի մեր ներկայացուցիչների, հաշմանդամություն ստացած զինծառայողների և հանուն հայրենիքի զոհվածների ընտանիքների սոցիալական խնդիրները պետության ուշադրության կենտրոնում են, և որևէ ջանք չի խնայվելու դրանք օր առաջ լուծելու համար։
Հարգարժան գեներալներ,
սպաներ և զինվորներ, մենք ունենալու ենք մարտունակ բանակ, որովհետև ձեր արիությունն ու նվիրումը հայրենիքին որևէ մեկը որևէ հանգամանքներում չի կարող խլել ձեզնից։
Շնորհավորում եմ ձեզ Հայոց բանակի կազմավորման տարեդարձի կապակցությամբ»։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]