1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ավելի քան 30 հազար ամերիկացի դուրս Է եկել Հանրապետական կուսակցությունից

Ավելի քան 30 հազար ամերիկացի դուրս Է եկել Հանրապետական կուսակցությունից

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 30 հազար մարդ ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունից դուրս Է եկել վերջին շաբաթվա ընթացքում՝ հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա կատարված գրոհից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Hill թերթը՝ վկայակոչելով վիճակագրությունը: Նշվում Է, որ ավելի քան 30 հազար ընտրողներ, որոնք գրանցված են որպես Հանրապետական կուսակցության անդամներ, այն լքել են մի քանի նահանգներում, որոնք հաղորդում են ընտրողների գրանցման եւ կուսակցական պատկանելությունը փոխելու մասին տվյալները: Հունվարի 6-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները Վաշինգտոնում Թրամփի հանրահավաքից հետո գրոհել են Կապիտոլիումի վրա. Կոնգրեսի աշխատանքն ընդհատվել Է մի քանի ժամով:

Անկարգությունների արդյունքում զոհվել Է հինգ մարդ՝ ցուցերի մասնակից մի կին եւ ոստիկան, եւս երեքը մահացել են բռնության հետ կապ չունեցող պատճառներով: Այն բանից հետո, երբ իրավապահ մարմինները հարվածում Էին անկարգությունների մասնակիցներին, կոնգրեսականներն այդ պահին զբաղված Էին քվեատուների կոլեգիայի քվեարկության արդյունքների հաստատմամբ, որոնց համաձայն, անցկացված նախագահական ընտրությունների հաղթող Է դարձել դեմոկրատ Ջո Բայդենը: Երբ Կապիտոլիումում հաջողվել Է վերականգնել կարգուկանոնը, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը եւ Սենատը հաստատել են Բայդենի հաղթանակը: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հունվարի 13-ին Թրամփին անկարգություններ հրահրելու մեղադրանքով իմփիչմենթ Է հայտնել 232 կողմ եւ 197 դեմ ձայներով: Նա դարձել Է երկրի պատմության մեջ առաջին նախագահը, որին Ստորին պալատը կրկնակի իմփիչմենթ Է հայտնել: ԱՄՆ-ի Սենատը նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի քննարկումը հետաձգել Է մինչեւ փետրվարի 9-ը, որոշումն ընդունվել Է միաձայն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]