Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Ռեալ»-ը կերկարաձգի պայմանագիրը Մոդրիչի հետ

«Ռեալ»-ը կերկարաձգի պայմանագիրը Մոդրիչի հետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ը կերկարաձգի պայմանագիրը խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում են իսպանական ԶԼՄ-ները: Ըստ պարբերականների, կողմերն արդեն իսկ եկել են համաձայնության և նոր պայմանագիրը նախատեսված է մեկ տարվա համար: Մոդրիչի գործող պայմանագիրը «արքայական ակումբի» հետ կվերջանա 2021 ամռանը: Նոր պայմանագիրը կկնքվի մինչև 2022 թվականի ամառ:

Լուկա Մոդրիչը «Ռեալ»-ին միացավ 2012 թվականին: Խորվաթ ֆուտբոլիստը 2018 թվականին արժանացավ «Ոսկե գնդակ»-ին և Խորվաթիայի ազգային ընտրանու կազմում դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր: «Ռեալ»-ի կազմում կիսապաշտպանը երկու անգամ դարձել է Իսպանիայի առաջնության հաղթող, 4 անգամ տիրացել է Չեմպիոնների լիգայի գավաթին, 3 անգամ` ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթին, նույնքան անգամ դարձել է աշխարհի ակումբային առաջնության ոսկե մեդալակիր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]