1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Եվրո-2020-ում երկրպագուների մասնակցության հետ հարցի որոշումը կկայացվի ապրիլին

Եվրո-2020-ում երկրպագուների մասնակցության հետ հարցի որոշումը կկայացվի ապրիլին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հանդիսականների ներկայության մասին վերջնական որոշում կկայացվի ապրիլ ամսին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված Եվրո-2020-ի տեղափոխվեց 2021 թվական, սակայն ՈՒԵՖԱ-ն դեռևս վստահ չէ, խաղերին կմասնակցեն երկրպագուները թե ոչ:

Ավելի վաղ քննարկվում էր Եվրոպայի առաջնությունը մի քաղաքում անցկացնելու միտքը (հեղ. Եվրո-2020 պետք է անցկացվի 12 քաղաքում):

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Եվրոպայի առաջնությունը կանցկացվի 2021 թվականին` հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության 60-ամյակի կապակցությամբ մրցաշարը կանցկացվի 12 քաղաքներում` Լոնդոնում, Մյունխենում, Սանկտ-Պետերբուրգում, Բաքվում, Հռոմում, Բուխարեստում, Դուբլինում, Կոպենհագենում, Բիլբաոյում, Գլազգոյում, Բուդապեշտում և Ամստերդամում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]