Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Յուվենտուս»-ը և «Ատալանտա»-ն գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում են

«Յուվենտուս»-ը և «Ատալանտա»-ն գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում են

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում միմյանց դեմ մրցեցին «Ատալանտա»-ն և «Լացիոն», «Յուվենտուս»-ը և ՍՊԱԼ-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  գոլառատ խաղում «Ատալանտան»-ին հաջողվեց գերազանցել «Լացիո»-ն` 3:2 հաշվով: Մայրաքաղաքային թիմի` «Լացիո»-ի կազմում աչքի ընկան Մուրիկին և Աչերբին, իսկ «Ատալանտա»-ից` Ջիմսիտին, Մալիոնսկին, Միրանչուկը: «Ատալանտա»-ն գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում է:

Քառորդ եզրափակչի մյուս խաղում «Յուվենտուս»-ն սեփական հարկի տակ ընդունեց ՍՊԱԼ-ին և առավելության հասավ խոշոր` 4:0 հաշվով: «Ծեր Սինյորա»-ի կազմում աչքի ընկան` Ալվարո Մորատան, Ջանլուկա Ֆրաբոտան, Դեյան Կուլուշեւսկին և Ֆեդերիկո Կիեզան: «Յուվենտուս»-ը ևս գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]