Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ոստիկանությունը հայտնում է ՊԵԿ հարկային տեսուչների կաշառակերության դեպք բացահայտելու մասին

Ոստիկանությունը հայտնում է ՊԵԿ հարկային տեսուչների կաշառակերության դեպք 
բացահայտելու մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության և Պետական եկամուտների կոմիտեի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հունվարի 26-ին Երևանի Դավիթ Բեկի փողոցում բերման են ենթարկել ՊԵԿ Էրեբունու հարկային տեսչության երկու աշխատակցի, որոնք բռնվել են  սննդի կետի տնօրենից նախապես պահանջված, հերթական 40 հազար դրամը ստանալուց անմիջապես հետո։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ՊԵԿ Էրեբունու հարկային տեսչության երկու աշխատակից Երևանում գործող, մի շարք տնտեսվարողների մոտ առակա տարբեր խախտումներ չարձանագրելու և օրենքով սահմանված ընթացքը չլուծելու ակնհայտ ապօրինի գործողությունների համար, յուրաքանչյուր ամիս, որպես կաշառք պահանջում և վերջիններից ստանում են տարբեր չափերի գումարներ։

Դեպքերի առթիվ նախապատրաստվող նյութերի շրջանակներում, ոստիկանության ԿՏՀԴՊ վարչության և ՊԵԿ ներքին անվտանգության վարչության ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հունվարի 26-ին Երևանի Դավիթ Բեկի փողոցում հարկային տեսուչները, սննդի կետի տնօրենից նախապես պահանջված, հերթական 40 հազար դրամը ստանալուց անմիջապես հետո բռնվել և բերման են ենթարկվել ՔՈԳՎ։ Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ, այլ գումարների հետ մեկտեղ հայտնաբերվել և վերցվել է կաշառքի առարկա 40 հազար դրամը։
Բացի այդ, նույն տեսուչների կողմից կաշառք պահանջելու և ստանալու հանցագործության այլ դեպքեր հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված լրացուցիչ միջոցառումների արդյունքում ՔՈԳՎ են հրավիրվել մի շարք տնտեսվարող սուբյեկտներ ու հաղորդումներ տվել, որ վերոհիշյալ հարկային տեսուչներին, որպես կաշառք տարբեր չափերի գումար են տվել։

Փաստերի առթիվ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել են քրեական գործեր, որի շրջանակներում կաշառք ստացած անձինք ձերբակալվել են։ Քրեական գործերն ուղարկվել են ՀՔԾ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]