Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Պուտինը կոչ է արել միջազգային հանրությանն աջակցել ԼՂ-ում հումանիտար խնդիրների լուծմանը

Պուտինը կոչ է արել միջազգային հանրությանն աջակցել ԼՂ-ում հումանիտար 
խնդիրների լուծմանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել միջազգային հանրությանը օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծման հարցում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  Պուտինն այս մասին հայտարարել  է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։

Նա հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը հետևողականորեն իրականացվում է:

«Հաջողվել է դադարեցնել արյունահեղությունը, դա ամենակարևորն է, հասնել լիակատար հրադադարի և սկսել կայունացման գործընթացը։ Այժմ, միջազգային հանրության եւ, անկասկած, ճգնաժամի լուծմանը մասնակցած երկրների առջև խնդիր է դրված օգնություն ցուցաբերել տուժած շրջաններին, փախստականների վերադարձի հետ կապված հումանիտար խնդիրների լուծման, ավերված ենթակառուցվածքի վերականգնման, պատմական, կրոնական եւ մշակութային հուշարձանների պաշտպանության եւ վերականգնման հարցում», - ասել է Պուտինը:

Նրա խոսքով ՝ Մոսկվան ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրել Լեռնային Ղարաբաղի շրջանում զինված հակամարտությունը դադարեցնելու համար ։

«Մենք ձգտում էինք հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբի, մասնավորապես՝ համանախագահների ՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին», - նշել է Պուտինը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]